«Երբ սկսում են գրաքննությամբ զբաղվել մարդիկ, ովքեր ոչ դրա լիազորությունն ունեն, ոչ իրավասությունը, երբ առաքող, իրացնող կազմակերպությունն է որոշում թերթի որ համարը կարելի է ուղարկել կրպակ, իսկ որը՝ ոչ, սա արդեն բոլոր սահմաններն է անցնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արմինե Օհանյանը:
Իսկ «Պրես տենդ» կազմակերպության տնօրեն Արմեն Սահակյանը «Ա1+»-ին պարզաբանեց, որ թեեւ ինքը վրդովված Արմինե Օհանյանին ասել է, որ ինքը վճարել է ամբողջ տպաքանակի համար, բայց թերթը չի գնա կրպակներ,այնուամենայնիվ, թերթը առաքվել է կրպակներ: Իսկ Սահակյանը վիրավորված է եղել Արմինե Օհանյանից այն պատճառով, որ շատ լավ մարդկային եւ աշխատանքային հարաբերություններ ունենալով հանդերձ, «Հրապարակ» թերթում տպագրվել է իրեն վերաբերող բացահայտ սուտ տեղեկատվություն: Իսկ մեր դիտարկմանը, թե ինքը կատարել է օրենքի խախտում, ավելին, քրեորեն պատժելի արարք, Արման Սահակյանը ասաց, որ թերթը տարածվել է եւ թեեւ ինքը համոզված է, որ ավելի վատ բաներ կարող են գրել իր մասին, վստահեցրեց.»Թող հանգիստ լինեն, թերթը տարածվել է եւ կտարածվի»:
Իսկ թերթի տարբեր կրպակներից «Ա1+»-ը տեղեկացավ, որ շաբաթ եւ կիրակի օրերին թեեւ թերթերը ուղարկվել են իրենց, բայց, որոշ դեպքերում զգուշացվել է չվաճառել եւ երեկոյան ետ ուղարկել թերթերը, որոշ դեպքերում աշխատանքային կիրակին կրպակների համար «դարձրել են» ոչ աշխատանքային՝ այսպիսիով թերթերը ընթերցողին չհասցնելով:
No comments:
Post a Comment