
Երեկ փորձեցինք Մարքսիստական կուսակցության նախագահ
Դավիթ Հակոբյանից պարզել, թե ինչպես է պատրաստվում նշել մայիսի 1-ը` աշխատավորության տոնը: Պրն
Հակոբյանն ասաց. «Մենք` մարքսիստներս, այցելում ենք Շահումյանին եւ Մյասնիկյանին, այս անգամ էլ կայցելենք եւ երկու րոպե կկանգնենք նրանց արձանների մոտ: Ավելորդ ցերեմոնիաների ժամանակ չէ, պետք է գործով ապացուցենք, որ նրանց իսկական հետնորդներն ենք: Այս տարվա մայիսի 1-ը ինքս անցկացնելու եմ նախապատրաստական աշխատանքների մեջ, քանի որ պատրաստվում եմ 15 րոպեանոց ելույթ ունենալ մայիսի 2-ին տեղի ունենալիք Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում, որի ժամանակ կդրվի ընդդիմության տակտիկայի եւ ստրատեգիայի հետագա հարցը, ինչը մեր գլխավոր խնդիրն է»: Ի՞նչ կմաղթեք հայերիս մայիսի 1-ի կապակցությամբ` հարցրինք
Հակոբյանին: «Իմ ամենալավագույն մաղթանքը ես հղում եմ
Ալեքսանդր Մակեդոնացու խոսքերով` չկա ավելի ստրկաբարո բան, քան պճնանքն ու զրկանքն են, չկա ավելի արքայավայել բան, քան աշխատանքն է: Ահա այն երկու բեւեռները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք ու դրանք բերենք սոցիալական հավասարության դաշտ: Ամբողջ քաղաքական պայքարի իմաստն այսօր սա է», - խրոխտ հայտարարեց պրն
Հակոբյանը:
Zhamanak.com
No comments:
Post a Comment