Վանատուրի երեկվա հավաքը իր բարձրության վրա էր:
Քաղբանտարկյալների ազատության համար պայքարող ժողովուրդը Սասուն Միքայելյանի նկարներով հավաքվել էր իր Ազատության հրապարակում:
Երեխաները վանկարկում էին «
Ա-
զա-
տու-
թյուն»,
իսկ մեծերը խոսում էին մայիսի 25-
ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին.
ով է ընտրակաշառք բաժանում,
ով է վերցրել,
ով`
հրաժարվել եւ նման բաներ:
Վանատուրցիներին խիստ անհանգստացրել էին Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ պատրաստվող մահափորձի մասին խոսակցությունները. «Էս ռեժիմն արդեն համը հանեց: Ժողովրդի համբերության բաժակը վաղուց է լցվել ու վայ նրանց, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Մեզ ոչինչ չի վախեցնում: Ու թող չփորձեն մեր հերոսի նկատմամբ ոտնձգություններ անել: Թույլ չենք տա»:
Zhamanak.com
No comments:
Post a Comment