Ազգային Ժողովի միակ ընդդիմադիր Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին լրագրողները ապրիլի 30-ին Մամուլի Ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հարցրել են, թե ինչ կարծիքի է այն հանձնաժողովի մասին, որ ստեղծել է Սերժ Սարգսյանը, ԵԽԽՎ բանաձեւի առաջարկների կատարման ուղիների ուսումնասիրության եւ անելիքի պարզաբանման նպատակով: Լրագրողներին հետաքրքրել է, թե օրինակ արդյոք այդ հանձնաժողովը կնպաստի երկրի ժողովրդավարացման քայլերի կատարմանը, եթե այն գլխավորում է Հովիկ Աբրահամյանը:
«Ես կարծում եմ, իրենց խնդիրը ոչ թե հարցերը լուծելն է, այլ երկրի ղեկավարին ներկայացնել իրենց առաջարկների փաթեթը, որոնք բխում են ԵԽԽՎ բանաձեւից: Ես դրա համար չեմ կարող որեւէ կանխակալ կարծիք հայտնել: Դրա համար ես ասացի, որ որոշ, չեմ ասում շահերի բախում կա, բայց որոշ այդպես հակասություն կա, որովհետեւ այդտեղ մասնակիցները նաեւ սուբյեկտն են որոշ չափով այդ բանաձեւի եւ բանաձեւի պահանջների: Դրա համար ես չեմ համարում, որ լուծումը կգտնվի այդ աշխատանքային խմբի միջոցով»,_ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, որ այդուամենայնիվ ակնկալում է, որ հանձնաժողովը կկարողանա առաջիկայում գործնական առաջարկներ ներկայացնել հանրապետության նախագահին:
Lragir.am
No comments:
Post a Comment