Երեկ, Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի դատը: Վերջինս, ի դեպ, 2004թ.-ին մեկ տարի ժամկետով պայմանականորեն դատապարտվել է: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրօրի 149 հոդվածի 2-րդ մասի, երրորդ կետով` խմբակային խուլիգանական արարք, որը ենթադրում է 2-5 տարի ազատազրկում: Դատավարությունն առատ է եղել միջադեպերով: Հարցաքննվել են երկու վկա, հակասություններ կան նրանց` նախաքննությանը եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ: Դատը հետաձգվել է: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 30-ին:
Եթե երեկ, հայկական բռնակալության կնքահայրերը լինեին Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում, ապա, ամենայն հավանականությամբ, կաթված կստանային:
Վերջին տասը տարում առաջին անգամ իշխանությունը կամ ավելի ճիշտ դրա մի ճյուղը չհամարձակվեց ընդդիմանալ ու հլու-հնազանդ ենթարկվեց ժողովրդի կամքին: Երեկ վերոնշյալ դատարանում ժամը 11.00-ին նշանակված էր մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի դատը: Նիստից մոտ կես ժամ առաջ Գյումրի եկան քաղբանտարկյալների ազատության համար պայքարող «Հայոց կանանց շարժում» կազմակերպության ակտիվիստները ու «Ազատություն», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով ոգեւորություն հաղորդեցին դատարանի շենքի մոտ հավաքված մեղադրյալների հարազատներին ու ծանոթներին: Նշանակված ժամին դատը պետք է սկսվեր, բայց պարզվեց, որ նիստի համար հատկացվել է փոքր դահլիճը, որտեղ կարող էր տեղավորվել հավաքվածների չնչին մասը միայն: Սա հավաքվածներին դուր չեկավ, եւ նրանք սկսեցին վանկարկումներով, սուլոցներով ու հատակին դոփելով պահանջել, որ տրամադրեն մեծ դահլիճը: Սա արդեն ակնհայտորեն դուր չեկավ շենքի «տերերին», եւ սկսվեց մի լուռ պայքար ժողովրդի ու նրանց միջեւ: Խեղճուկրակ, օրգաններից վախեցող ժողովուրդ տեսնելուն սովոր համակարգի ներկայացուցիչները կարկամել էին ժողովրդի կամքից: Ի վերջո` որոշեցին գնալ ծանոթ ճանապարհով ու դատարանը լցրեցին ոստիկանական ուժերով: Ժողովուրդը ոստիկաններին տեսնելով, բնականաբար, ոչ թե վախեցավ, այլ ավելի բորբոքվեց: Լարվածությունը հասավ գագաթնակետին: Մոտ կես ժամ անց բռնակալությունը կոտրվեց` բացվեցին մեծ դահլիճի դռները: Անգամ մեծ դահլիճը չկարողացավ տեղավորել ներկաների կեսին: Դատն արդեն սկսվել էր, երբ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը դատավորի ուշադրությունը հրավիրեց դահլիճում գտնվող մեծաքանակ ոստիկանների վրա ու հարցրեց, թե ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ դահլիճում: Ներկաները իսկույն ոտքի կանգնեցին ու պահանջեցին, որ դատավորը նրանց դուրս հրավիրի: Մի քանի րոպե դատավորը շվարած նստած էր ու չգիտեր` ի՞նչ անել, բայց, ի վերջո, ստիպված էր ընդառաջ գնալ նաեւ այս պահանջին: Սակայն այսքանով միջադեպերը չավարտվեցին: Դատարանի անվտանգության աշխատակիցներից մեկի նյարդերը տեղի տվեցին, եւ նա նախ հրեց, ապա հարվածեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, հետո ձեռնաշղթաներ հանելով` փորձեց դրանք գցել լրագրողի ձեռքը: Սա համբերությունից հանեց ժողովրդին: Սուլոց, աղմուկ, աղաղակ բարձրացնելով` դատավորից պահանջեցին դուրս անել իր իրավասությունները գերազանցած աշխատակցին: Սա, դատավորի ընկալումներով, հավանաբար արդեն չափից դուրս էր, ու մոտ տասը րոպե նա ոչ կարողանում էր նիստը շարունակել, ոչ էլ ուզում էր, մինչեւ վերջ կուլ գնալով, կատարել մարդկանց պահանջը: Իրավիճակը գնալով սրվում էր: Վերջիվերջո, դատավորը աշխատակցին դուրս հրավիրեց, բայց մեկ րոպե անց, առանց որեւէ բան հայտարարելու ինքն էլ դուրս եկավ: Մոտ կես ժամ անց դատը վերսկսվեց, բայց այստեղ էլ պարզվեց, որ դահլիճում շոգ է, եւ մասնակիցները պահանջում են բացել պատուհանը: Այս պահանջն էլ բավարարեց, որից հետո դատավոր Վահե Խալաթյանը «հանգիստ խղճով» անցավ իր գործին: Երեկվա նիստում դատարանը հասցրեց հարցաքննել Գյումրիի 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանին եւ տեղակալ Կարինե Հարությունյանին, որոնց հետ, իբր, փետրվարի 19-ին` ընտրությունների օրը, խուլիգանական հայհոյանքներով վեճ ու կռիվ են սարքել ամբաստանյալները, ինչի հետեւանքով մոտ 40 րոպե խանգարվել է ընտրատեղամասի աշխատանքը: Նախ Կ.Հարությունյանը կտրականապես հերքեց, թե իր հետ որեւէ մեկը կոպիտ խոսել է: Հետո հերքեց տեղամասի աշխատանքը խոչընդոտելու մասին մեղադրանքն` ասելով, որ «անգամ մեկ րոպե տեղամասը պարապ չի մնացել»: Եվ մեղադրող, եւ պաշտպանական կողմը նկատեցին, որ նրա նախաքննությանը եւ դատարանում տված ցուցմունքներում հակասություններ կան: Երբ հրապարակվեց նախաքննությանը տված Կ.Հարությունյանի ցուցմունքը, նա հայտարարեց, որ քննիչն, օգտվելով իր անտեղյակությունից, ուղղորդել է իրեն. «Ինքը թելադրել ա, ես էլ գրել եմ` առանց իմանալու, թե ինչ կա էդ ձեւակերպումների տակ»: Գրեթե նույն սցենարով գնաց նաեւ հանձնաժողովի նախագահի հարցաքննությունը: Ի հայտ եկած հակասությունների վերաբերյալ նա հայտարարեց, որ «Ինչ-որ մեկը իմ փոխարեն բաներ է ավելացրել ցուցմունքի մեջ: Ես նման բան չեմ ասել»:
Zhamanak.com

No comments:
Post a Comment