
Հայաստանի Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե «համաձայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից 29.04.2008թ. տրված տեղեկանքի, կալանավոր Սմբատ Այվազյանը 2008թ. փետրվարի 29-ին դիմել է քրեակատարողական հիմնարկի բուժ.մաս որովայնի շրջանում մաշկի ցանավորման կապակցությամբ, հետազոտության արդյունքում ախտորոշվել է ալերգիկ դերմատիտ: 2008թ. ապրիլի 14-ին կրկին դիմել է բուժ.մաս սրտի շրջանում դիսկոնֆորտի զգացման գանգատով: Կատարված հետազոտությամբ (ԷՍԳ) սրտամկանում պաթոլոգիա չի հայտնաբերվել: Կալանավայրում գտնվելու ընթացքում Սմբատ Այվազյանը գտնվել է բժշկական դինամիկ հսկողության տակ: Հաճախակի ստուգվել է զարկերակային այրան ճնշումը, այն գտնվել է նորմայի սահմաններում: Ըստ նույն տեղեկանքի, 29.04.2008թ. դրությամբ կալանավոր Ս.Այվազյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար»:
lragir.am
lragir.am
No comments:
Post a Comment