Thursday, May 22, 2008

Ազատության մեխանիկա

Հանգուցալուծումը մոտ է:
Ավազակապետության
վերջին օրերն են:
Հանցավոր
վարչախումբը հյուծված, ջլատված եւ կազմաքանդված է: Անորոշությունն ու տարակուսանքն են տիրում տարբեր տրամաչափի իշխանիկների հարմարավետ առանձնասենյակներում եւ ավազակապետության բուրգի միջանցքներում: Սրանք չգիտեն ինչ անեն եւ ինչպես անեն: Իմպոտենցիան դարձել է սրանց քաղաքական դավանանքը:


Պատահական «նախագահ» Սերժիկը մթագնորեն կարծում է թե ԵԽԽՎ բանաձեւն իր Շենգավիթի համայնքի Չարբախի տարածքային ենթաշտաբի նախընտարական ծրագիրն է: Թուլամորթության մարմնավորում վարչապետը օր օրի տանուլ է տալիս անձեռնմխելի լիսկաներին: Տխրահռչակ Քոչարյանը կառավարական առանձնատներից խուճապահար փորձում է հիշեցնել իր նվաստ գոյության մասին: Սարկիսով Գրիշան արդարացման նամակներ է հրապարակում: Դատավորները սարսափահար սպասում են այն օրվան, երբ անօրինական դատավճիռների համար մեղավոր կճանաչվեն: Բրեժնեւյան ոճով 99%-անոց թաղապետեր են ընտրվում:
Օրակարգային հարց է դառնում Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը: Այս հոգեվարքի պայմաններում ռեժիմի պարագլուխներն ունեն գործողության երկու տարբերակ:

Առաջինը. Սերժ Սարգսյանը հնարավորինս արագորեն տարանջատվում է Քոչարյանի գործած աննախադեպ հանցագործություններից եւ նախաձեռնում իրական բանակցություններ Համաժողովրդական Շարժման հետ: Անհապաղ անց են կացվում բացառիկ արդարությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրություններում հաղթած ժողովուրդը Սերժ Սարգսյանին միգուցե եւ թույլ տա արժանապատվորեն հեռանալ երկրի քաղաքական թատերաբեմից՝ լինի դա հոժարակամ հրաժարականի կամ խորհրդարանական իմպիչմենթի տեսքով:

Կամ երկրորդը. Սերժ Սարգսյանը շարունակում է ներկայիս ջղաձգությունները՝ անհիմն ձերբակալություններ, քաղբանտարկայլների հալածանքներ, շինծու մեղադրանքներով դատ-ներկայացումներ, տխմար փոխատեղություններ կառավարությունում, եվրոպայի կեղծ սիրաշահում, թորոսյանական ռոմանտիկ երեկոներ Ստրասբուրգում եւ այլն: Այս ամենը անխուսափելիորեն կհանգեցնի վարչախմբի գլխակորույս գահավիժմանը: Եվ այդ դեպքում ժողովրդական ալիքը կսրբի իր ճանապարհին կանգնած ամենքին եւ ամեն ինչ: Թեժ ամառ, թեժ աշուն, թեժ ձմեռԵվ նախագահ Տեր-Պետրոսյանի ամանօրյա ուղերձ հայ ժողովրդին:

Հանգուցալուծումը մոտ է: Ազատության մեխանիկան գործի է դրված եւ անկասելի է: Համաժողովրդական շարժման առաջնորդներից ակնկալվում է մեկ բան. գործել համարձակորեն, ուղղորդել ազատագրական պայքարը եւ ի կատար ածել ժողովրդի հաղթական կամքը:

Պայքար, պայքար մինչեւ վերջ:


Դավիթ Կ.
payqar.org

No comments: