
Երեկ ի պաշտպանություն շիրակցի 9 քաղբանտարկյալների՝ բողոքի ակցիայով հանդես եկան մարզի ամենաըմբոստ ու ինքնատիպ գյուղի՝
Ձորակապի բնակիչները: Հիշեցնենք, որ այս գյուղը պատմության մեջ մտել է որպես
Ռոբերտ Քոչարյանին ոչ մի ձայն չտված ու սահմանադրական բարեփոխումները բոյկոտած տեղանք: «Ազատություն, ազատություն, Սերժիկ, հեռացիր» վանկարկելով՝ ձորակապցիները քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար 8 օր ժամանակ տվեցին իշխանությանը, այլապես «իրենք էլ իշխանությունների նման կանցնեն կոշտ ու հակաօրինական մեթոդների: «Էդ ինչպե՞ս է, որ 116 կալանավորվածներից ոչ մեկին չեն արդարացնում, պարզ է, որ դրանք ստանդարտ, թելադրված դատավարություններ են»,- ասաց քաղբանտարկյալներ
Մուշեղ եւ
Շոթա Սաղաթելյանների քույրը՝
Թամարան: 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հ
արություն Ուռուտյանի 80-ամյա մայրը՝
Եվգինե Ուռուտյանն ասաց, որ Հայաստանը աշխարհով մեկ ծիծաղի առարկա է դարձել՝ ազգային հերոսներին «բանտախցերը նետելու» ու հացադուլի դրդելու համար:
Մուշեղ Սաղաթելյանի որդին՝
Սեւակը, նախազգուշացրեց՝ եթե մինչեւ մայիսի 8-ը՝ ԵԿՄ-ի օրը, իրենց պահանջները չբավարարվեն, ոչ միայն գյուղովի հացադուլի կնստեն, այլեւ կփակեն Ձորակապով անցնող Երեւան-Գյումրի մայրուղին:
aravot.am
No comments:
Post a Comment