«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ԱԺ-ի պատգամավոր Հակոբ Հակոբյանը արդեն երկու օր է հացադուլ է հայտարարել իր նախկին պահանջով, որ իր դեմ հարուցված քրեական գործը չի համապատասխանում իրականությանը եւ քաղաքական հետապնդում է: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում լուրը հաստատեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը: Պատգամավորը երեկվանից հրաժարվում է օրապահիկ սնունդն ընդունելուց եւ գտնվում է բժշկական հսկողության տակ: Նկատենք, որ այսօր դատարանի վճռով երկու ամսով երկարաձգվել է պատգամավորի կալանքի ժամկետը: Այնինչ, ԱԺ 9 պատգամավորներ վերջերս դիմել էին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պատգամավորների նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Պատասխան առայժմ չկա:A1+
No comments:
Post a Comment