Մայիսի 13-
ի ժամը 10-
ի դրությամբ Շիրակի մարզում հացադուլի են նստած 17
հոգի,
որոնցից 13-
ը`
Գյումրիում, 2-
ը`
Ձորակապում`
«Հալիվոր Պապ» մոտուռի կողքին ամրացված վրանում, 2-
ը`
Մարալիկում`
հացադուլավոր Բաբկեն Ուռուտյանին պատկանող ատամնաբուժարանում:
Այստեղ երկու հացադուլավորները տեղափոխվել էին հրապարակի հարեւանությամբ ամրացված վրանից,
քանի որ կիրակի օրը սաստիկ անձրեւում էր Մարալիկում եւ անժամկետ հացադուլի համար պայմանները վրանում խիստ անհարմար էին:
Շիրակի մարզի բոլոր 17 հացադուլավորներն էլ հայտարարել են անժամկետ հացադուլ` մինչեւ իշխանություները կբավարարեն իրենց պահանջները` ազատ կարձակեն քաղաքական բանտարկյալներին:
Հացադուլավորները հայտարարում են, որ սա ամենածայրահեղ միջոցն է, որին իրենց ստիպել է գնալ Հայաստանի ավտորիտար ռեժիմը: «Եթե այս միջոցն էլ չօգնեց, մենք գիտենք նաեւ այլ, առավել կոշտ միջոցներ, որոնք կկիրառենք, թող չկասկածեն»,-ասում են նրանք:
A1+
No comments:
Post a Comment