
Այսօր Հուսիկ Բաղդասարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանի վերաքննիչ բերված բողոքի հիման վրա վերսկսված դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ Հուսիկ Բաղդասարյանը դատարանից պահանջեց իրեն պաշտպանելու համար ներգրավել լրացուցիչ փաստաբան` Հովիկ Արսենյանին: Հիշեցնենք, որ Մասիսի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Մասիսի գումարտակի հրամանատարը մեղադրվել է քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով/ ապօրինի զինամթերքի առկայություն/ եւ դատապարտվել է երեք տարի ազատազրկման:
«Տեղյակ չէի, որ նա պաշտպան պետք է պահանջի: Երեւի գործերի հետ կապված հարցեր կան, որ մի պաշտպանը չի հասցնում»,- «Ա1+»-ին նշեց Հուսիկ Բաղդասարյանի կինը` Մարիամ Բաղդասարյանը:
«Երկու փաստաբան ունենալը, գտնում եմ, որ ավելի արդյունավետ կդարձնի նրա պաշտպանությունը: Ավելի շատ մարդ տեղյակ կլինի, թե ինչ է կատարվում եւ մասնագիտորեն նա կարողանա կարծիք տալ, եզրակացություն տալ: Սա էլ է էական, որ ոչ թե մեկ փաստաբանի, այլ մի քանի փաստաբանների կարծիք է ձեւավորվում այս գործի շուրջ: Եթե չի լինում տարբեր կարծիքներ, նշանակում է, որ նրանց դիրքերը ամուր են պաշտպանելու առումով: Սխալը, որ կարող է մեկ փաստաբանը ունենալ, մյուս փաստաբանների մասնակցությունը ցույց կտա, որ այդ սխալի հավանականությունը քիչ է»,-ասաց փաստաբան Վարդան Զուռնաչյանը:
A1+
No comments:
Post a Comment