
Մուտքն արգելվեց նաեւ Հրազդանից Երեւան ժամանած հաշմանդամ Արշավիր Բոզինյանի համար: Ոստիկաններն ուղղակի կանգնեցին նրա սայլակի առաջ եւ հաշմանդամին թույլ չտվեցին առաջ շարժվել: «Ես ուզում էի գնալ Ազատության հրապարակ եւ զգալ, որ իմ երկրում ինձ համար արգելված վայր չկա: Ոստիկաններն ինձ ասացին, որ հրապարակ չթողնելու հրաման ունեն: Ինձ շատ հետաքրքիր է, թե իմ երկրում, որտեղ արդեն 3 ամիս է նախագահ չկա, ո՞վ է նման հրաման տալիս: Միեւնույն է, մենք մտնելու ենք Ազատության հրապարակ»,- Ա1+ին ասաց Արշավիր Բոզինյանը:
Այսօր որոշ քաղաքացիներ ապարդյուն փորձեցին պարզաբանումներ ստանալ ոստիկաններից: «Այս պահին էլ Ազատության հրապարակում շատ զբոսնողներ կան եւ ինձ շատ հետաքրքիր է, թե ոստիկանները ինչպե՞ս են կողմնորոշվում, թե ժողովրդի ո՞ր հատվածին կարելի է զբոսնել Ազատության հրապարա կում, իսկ որին` ոչ: Ես շատ եմ ուզում իմանալ, թե մեր երկրում մեր տեղը որտե՞ղ է»:
Տեսնելով, որ ոստիկանները չեն հեռանում եւ իրենց էլ թույլ չեն տալիս մտնել Ազատության հրապարակ` հավաքվածները սկսեցին վանկարկել. «Լեւոն նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Սերժիկ հեռացիր»: Մեծերի վանկարկումները շարունակվեց երեխաների երգով եւ շուրջպարով:
Հյուսիսային պողոտայում զբոսնողները խոստանում են զբոսնել այնքան, մինչեւ որ իշխանությունները հասկանան, որ այս քաղաքը, այդ թվում Ազատության հրապարակը իրենցն է եւ ոչ թե ոստիկանների կայանատեղ:
A1+
No comments:
Post a Comment