
Կանայք հոբելյարին բացի հաջողությունից, երջանկությունից ցանկացան նաեւ, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հեռանան Հայաստանից: «Դու էլ առողջ լինես, որ մեզ հետ պայքարես մինչեւ վերջ»,- մաղթում էին կանայք:
Երեկոն շարունակվեց հայրենասիրական երգերով եւ բացականչություններով: Այդ հարցում, ինչպես միշտ ակտիվ էին հատկապես երեխաները. «Մեր շարժումն անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է եւ ուրեմն պայքար, պայքար մինչեւ վերջ»,- բարձրաձայն բղավում էր 13-ամյա Տավրոսը եւ մյուսները միանում էին նրան:
Ակտիվությամբ աչքի էին ընկնում նաեւ 13-ամյա Անին ու 11-ամյա Իռենը, ովքեր «Ա1+»-ին պատմեցին, որ «քաղաքական» զբոսանքներին են գալիս ծնողների հետ միասին, իսկ որ Սերժ Սարգսյանը լավը չէ, լսել էին եւ ծնողներից եւ իրենք էին հասկացել: «Մենք Սերժ Սարգսյանին չենք սիրում, որովհետեւ ինքը հանրահավաք արեց ու ասաց, որ Ազատության հրապարակում հավաքվածները մեր քույրերն ու եղբայրներն են, բայց հետո թույլ տվեց, որ կրակեն իր քույրերի եւ եղբայրների վրա»,- ասում է 13-ամյա Անին: Իսկ նրա հասակակից Տավրոսը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ նորընտիր նախագահին չի սիրում, որովհետեւ շատ ապրանքատեսակների գներն այս ընթացքում աճել են: «Փոխանակ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնեն, ամեն ինչի գներն են բարձրացնում»,- ասում է Տավրոսը, ով պողոտա է գալիս առանց ծնողների, քանի որ ծնողներն երեկոյան աշխատում են:
A1+
No comments:
Post a Comment