Այսօր առավոտյան Պահպանողական կուսակցության անդամ, Շենգավիթ համայնքի բնակիչ Կարեն Հեքիմյանին արթնացրել են ոստիկանները: Վերջիններս առավոտյան ժամը 10-10.30-ի սահմաններում այցելել են նրա տուն, ներկայացել իբրեւ Շենգավիթի քրեական հետախուզության աշխատակիցներ եւ տեղեկացրել, թե իրենց պետը հրավիրում է նրան «բարեկամական զրույցի»: Հենց դրանով են նրանք բացատրել, որ քաղաքացու դուռը թակել են առանց ծանուցագրի: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Կարեն Հեքիմյանը, իրեն նստացրել են «Ժիգուլի» ավտոմեքենա եւ տարել Շենգավիթի ոստիկանական բաժին:
Ի դեպ, մինչ նա բարեկամաբար կզրուցեր պետի հետ, նրան հարցաքննել են ոստիկանները` փորձելով պարզել` որտեղ է եղել Կարենը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը: Կարեն Հեքիմյանը հայտնել է, որ եղել է ընկերոջ մոտ: Նույն հարցերը նրան ուղղել է պետը. ոստիկանները ասել են, թե Կարենը մարտի 1-ին ձողերով կոտրել է «Վիլիս» մեքենա: Կարենը հերքել է, ու նրան տեղեկացրել են, թե տեսնող է եղել ու ներս են հրավիրել մի երիտասարդի: «23-24 տարեկան հաստավիզ տղա էր, ով էր` չգիտեմ»,-ասաց Կարենը` պատմելով,որ այդ երիտասարդը պնդում էր, թե ինքը եղել է Մյասնիկյան արձանին հարակից հրապակում մարտի 1-ի երեկոյան: Կարենն ասում է, որ ինքը ստիպված է եղել հայտնել` ում տանն է եղել այդ երեկոյան, ու իր ընկերոջն էլ են հրավիրել ոստիկանություն: «Ժամը 17.30-ին նոր ինձ ու իմ ալիբիին բաց թողեցին»,-ասաց Կարեն Հեքիմյանը, որը շեշտում է, որ իրեն 7 ժամ անօրինանաբար պահել են անազատության մեջ` չգիտես` ինչի համար:
Ի դեպ, վաղը ժամը 11-ին Կարեն Հեքիմյանին վերստին հրավիրել են Շենգավիթի ոստիկանական բաժին` «բարեկամական զրույցի»:
A1+
No comments:
Post a Comment