Thursday, May 1, 2008

Պահանջում է դադարեցնել քրեական հետապնդումը

Մայիսի 5-ին քրեական վերաքննիչ դատարանը լսելու է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանի բողոքը` մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Արամ Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու որոշման դեմ:

Ապրիլի 30-ին Հարություն Բաղդասարյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Արամ Կարապետյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ:

Հարություն Բաղդասարյանը կարծում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է եւ սահմանափակում է մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ուստի ապրիլի 30-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն` ՆԺԿ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու միջնորդությամբ:

A1+

No comments: