Գլխավոր դատախազը դժվարին դրության մեջ
Ըստ լավատեղյակ աղբյուրներից ստացված տեղեկությունների,
հանրապետության Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ցանկություն ունի հրաժարվել դատախազի պաշտոնից:
Ենթադրություններ կան,
որ Աղվան Գառնիկիչի այդ ցանկությունը պայմանավորված է մարտի 1-
ի իրադարձությունների քննությամբ:
Մասնավորապես,
կարծիք կա,
որ Գլխավոր դատախազին մտահոգել են վերջին շրջանի ներքաղաքական միտումները,
որոնք կարծես թե վկայում են,
որ մարտյան իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը բարդվելու է Ռոբերտ Քոչարյանի վրա:
Համենայն դեպս,
ըստ մեր աղբյուրների ունեցած տեղեկության,
Աղվան Հովսեփյանը նույն մտահոգությունն է նկատել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո,
հարցազրույցի դրդապատճառ համարելով նաեւ նույն մտավախությունները հենց Ռոբերտ Քոչարյանի մոտ:
Գլխավոր դատախազը թերեւս ցանկություն չունի ամոթով մնալ Ռոբերտ Քոչարյանի առաջ,
քանի որ նրանք միասին նույնիսկ պարել են Արագածի փեշերին,
երբ Գլխավոր դատախազը մի քանի ժամով այնտեղ էր համախմբել ազգին:
lragir.am
No comments:
Post a Comment