Ցավակցություն
Սրտի տագնապից վաղաժամ կյանքից հեռացավ հայտնի տնտեսագետ-գիտնական, պետական այր Էդուարդ Աղաջանովը: Որպես հմուտ գիտնական ու կազմակերպիչ՝ ժամանակին նրան է վստահվել Հայաստանի վիճակագրության պետական կոմիտեի ղեկավարությունը, որտեղ նա աշխատել է մեծագույն նվիրումով եւ անբասիր: Իշխանության մեջ թե ընդդիմության, Էդուարդ Աղաջանովը ամենից առաջ մտավորական-քաղաքացի էր ու աչքի էր ընկնում իր քաղաքացիական կեցվածքով: Հայ հասարակությանը նա քաջ հայտնի է իր որքան գիտական, նույնքան նաեւ մատչելի ու համոզիչ տնտեսագիտական վերլուծություններով: Գիտնական ու քաղաքական գործչի նրա հավատամքը ճշմարտությունն էր, նպատակը՝ տնտեսական աճպարարությունները բացահայտելը, երկրի տնտեսությունը առողջ ու գիտական հիմքերի վրա դնելը: Մենք խորապես սգում ենք բարձրակարգ մտավորականի, պետական մտածողությամբ օժտված բեղուն գիտնականի ու գործչի, ստի ու կեղծիքի հետ չհաշտվող, միշտ պատրաստակամ մեր ընկերոջ՝ Էդուարդ Աղաջանովի անդառնալի կորուստը եւ ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին ու մերձավորներին:
Համաժողովրդական շարժման կենտրոն
No comments:
Post a Comment