ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Լևիկ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և նրան դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Լևիկ Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը միաժամանակ որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու և Լ.Խաչատրյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին:
lragir.am
No comments:
Post a Comment