«Էրեբունի» բժշկական կլինիկայի դռները այսօրվանից փակվել են սրտաբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դոցենտ Արմեն Գասպարյանի առաջ, որը 1997թ-ից աշխատում է այնտեղ: Պատճառն այն է, որ դոցենտ Գասպարյանը այցելել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին եւ իր մասնագիտական պարտքը կատարելուց հետո երեկ ահազանգեց, որ Կարապետյանին որպես սրտային հիվանդի պետք է անմիջապես տեղափոխել սրտաբանական կենտրոն եւ հետազոտության ենթարկել: «Այսօր առավոտյան Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը ինձ կանչեց իր մոտ եւ ասաց, որ այլեւս չպետք է մտնեմ կենտրոն: Պատճառն այն է, որ ես որպես սրտաբան գնացել եմ Արամ Կարապետյանի մոտ»,- «Ա1+»-ին տեղեկացրեց Արմեն Գասպարյանը: Շարունակելով կատարել իր մասնագիտական պարտքը` բժիշկ Գասպարյանը հայտարարեց. «Հիվանդի վիճակը կայուն միջին ծանրության է: Ճնշումը չի կարգավորվում` 140-110 է, կան ռիսկի բազմաթիվ գործոններ, նյութափոխանակության խանգարումը չի անցնի եւ հաշվի առնելով այդ փաստը` պետք է միջոցներ ձեռնարկել»:
Գասպարյանը շարունակում է պնդել, որ այս պահին բոլորը պետք է մտածեն միայն Արամ Կարապետյանի առողջական վիճակով եւ սրտաբանները հայտնեն իրենց անաչառ գնահատականը եւ ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ: Բժիշկ Գասպարյանը գտնում է, որ այս պահին Արամ Կարապետյանի կյանքի սպառնացող վտանգը չի վերացել եւ նա պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: «Բժիշկները պետք է հավաքվեն եւ որոշում կայացնեն: Ես կցանկանայի մասնակցել այդ կոնսիլումին, պետք է հաշվի առնել ակադեմիկոս սրտաբան Կառլեն Ադամյանի` Երեւան գլխավոր սրտաբանի կարծիքը: Բոլոր սրտաբանները պետք է առաջին հերթին որպես մարդ մոտենան Արամ Կարապետյանին եւ ոչ թե որպես քաղաքական գործչի: Ես նշեցի այնպիսի սրտաբանների, որոնք անաչառ կարծիք կհայտնեն»: Իսկ Դուք չե՞ք զղջում, որ այցելել եք Արամ Կարապետյանին` «Ա1+»-ի հարցին` բժիշկը պատասխանեց. «Ոչ: Եթե բժիշկը կանչ ունի, նա չի կարող չգնալ: Դա մեր պատվի, հեղինակության հետ է կապված»: Բժիշկ Գասպարյանը, որի կարծիքն այսօր հաշվի են առնում ԱՄՆ-ում, Եվրոպայում,
A1+
No comments:
Post a Comment