Կոմանդոս. այս անունը արտասանելիս շատերի մտքում պատկերվում են անհավասար մարտի տեսարաններ, որի ելքը վճռվում է ռազմական ուժի տեսակետից հակառակորդներին զիջող, սակայն ոգով ու վճռականությամբ նրա համար անհասանելի հերոսի սխրագործությամբ: Շատերին թվացել է, թե Կոմանդոս անվան հետ կապված այս ստրերեոտիպը առաջացել է այդ անունով հայտնի գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի գործունեության արդյունքում: Բայց, ինչպես կասեր Դհոլը` ավաղ, Կոմանդոսի ստեղծման վայրը ոչ թե Հայաստանն է կամ Ղարաբաղը, այլ Հոլիվուդը եւ իսկական Կոմանդոսը, Առնոլդ Շվարցենեգերի համանուն հերոսն է, համանուն բայեվիկում: Երբ այս ֆիլմը 80-ականների վերջում հայտնվեց սովետական միամիտ հանդիսատեսի էկրանին, շատ մեծ տպավորություն գործեց նրա գիտակցության վրա: Բայց քանի որ այն ժամանակ ընդունված էր այս ֆիլմը դիտել 10-15 անգամ (Հայաստանում նման պատվի արժանացել էր մեկ էլ հնդկական «Դիսկո պարողը», բայց ցավոք մեր իշխանական սվիտայում Ջիմի անունով հերոս չհայտնվեց, չնայած արդեն իսկ քիչ չեն այդ դերին հավակնողները, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ), ահա` 10-րդ դիտումից հետո մենք հասկանում էինք, որ սա ոչ թե լուրջ ֆիլմ է, այլ դիշովի բայեւիկ, իսկ Կոմանդոսն էլ ոչ թե իսկական այլ կոմերցիոն հերոս է, որի կերպարն ու գործողությունները շատ քիչ կապ ունեն իրականության հետ: Չեմ ուզում կասկածի տակ առնել Արկադի Տեր-Թադեւոսյանի` զինվորական արժանիքները, չնայած ասեմ, որ դրանց վստահությամբ չեմ վերաբերվում հենց թեկուզ Կոմանդոս մականվան պատճառով: Բայց դիտելով «Շանթ» հեռուստաընկերությամբ` կարծեմ մայիսի 8-ին Արկադի Տեր-Թադեւոսյանի ելույթը, ես ոչ թե հերոս տեսա, այլ խեղկատակ: Ընդհանրապես այդ հաղորդումը կարելի էր վերնագրել` «Խեղկատակը խեղկատակին հյուր»: Հաղորդման նպատակը մեկն էր` ապացուցել, որ Սերժը, միայն Սերժը, հատկապես Սերժը, ըստ էության Սերժը, անտարակույս Սերժը, նամանավանդ Սերժն է Շուշիի ազատագրման հեղինակը: Համաձայնեք հեշտ խնդիր չէ, եւ գովական Կոմանդոսը ստիպված է եթերում կմկմալ, կուչ գալ: Անգամ սկսեց մի անհեթեթ պատմություն պատմել Գերմանիայում ծառայած ժամանակներից` դե որ անկեղծացաք, մի դեպք էլ ես պատմեմ ոճով: Բայց, հոպ, այ տղա, ինչ Գերմանիա, ետ արի Ստեփանակերտ` ո՞վ տվեց Շուշիի գրավման հրամանը, ասա, թե չէ դիակդ կփռեմ: Մի կրակի, մի կրակի, ձյաձյա, կասեմ, կասեմ` Սերժը: Սերժը ի՞նչ: Տվեց: Ի՞նչ տվեց: Հրաման: Ինչի՞ մասին: Շուշի ազատագրման: Այ ապրես, գերոյ ես, գերոյ: Հիմա էլ ասա, ո՞վ էր դեմ Շուշիի գրավմանը: Կտո բիլ պրոտիվ: Ո՞վ էր խանգարում: Հերոսը կմկմում է: Վերեւներում էին դեմ, չէ՞, դե ասա: Կմկմում է. միջազգային իրադրությունը…մեր պատասխանը Չեմբեռլենին…համեմատությունը…Լեւոնն էր դեմ, Լեւոնն էր դեմ, ասա, արա: Դե ասա, Սերժը նստած ա հեռուստացույցի առաջ տղայիդ արած սպանության գործն էլ թեւի տակ: Ասա, արա, Լեւոնը դեմ չէ՞ր, ասա քեզ ասում եմ: Դե լավ էլի ձյաձյա ինչի ես խփում, որ գլխիս խփում ես մտքերս ցրվում են: Գովազդային ընդմիջում: Բայց ստի ոտքերը, ինչպես ասում են, կարճ են: Եւ մեր Տերմինատորը, ինքն էլ չկռահելով, տողերի արանքում հաղորդում է տեղեկություններ, որոնց համադրումը ամեն ինչ հասկանալի է դարձնում: Պարզվում է, Տեր-Թադեւոսյանը 1992 թվականի ապրիլի 24-ին, Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ Շուշին ազատագրելու հարցը քննարկել է Վազգեն Սարգսյանի հետ: Սկզբից Տերմինատորը ուզում է այնպես ներկայացնել, թե դա եղել է Վազգեն Սարգսյանի հետ այդ թեմայով ունեցած միակ քննարկումը: Սակայն Նվերի հիմար հարցերի տարափի տակ ստիպված է խոստովանել, որ նման քննարկումներ եղել են Վազգենի կաբինետում, եւ այդ քննարկումներին մասնակցել են ռազմական ոլորտի այլ մասնագետներ եւս, որոնց թվում Սերժ Սարգսյանի անունը չի հնչում: Հաջորդ տեղեկությունը, որ ակամա հաղորդում է Տերմինատորը, Շուշիի ազատագրման օպերացիայի անունն է. «Հարսանիք լեռներում»: Տեր-Թադեւոսյանը խոստովանում է, որ այդ անունը դրվել է Վազգեն Սարգսյանի պատվին, եւ դա խորհրդանշում էր այն, որ Շուշիի ազատագրումից հետո Վազգենը պետք է ամուսնանա: Տեր-Թադեւոսյանի հաղորդած հաջորդ տեղեկությունը այն է, որ Վազգենի եւ Հայաստանի ղեկավարության հետ ինչ-որ խնդիրներ կար օպերացիայի իրագործման ժամկետների հարցում: Սա, պետք է ասել, ամենաարժեքավոր տեղեկությունն է, եւ ահա այս տեղեկությունների համադրմամբ կարող ենք որոշ եզրակացություններ անել եւ պարզել, թե ինչ է եղել իրականում:
Եզրակացություն ա) Լեռնային Ղարաբաղում չէր կարող որեւէ լուրջ օպերացիա տեղի ունենալ առանց ՀՀ իշխանությունների, այլապես կարիք չէր լինի Շուշիի ազատագրման պլանը քննարկել այդ ժամանակվա ուժային կառույցները համակարգող պետնախարար Վազգեն Սարգսյանի հետ:
Եզրակացություն բ) Գործողության մեկնարկի հրամանը պետք է իջներ Հայաստանից, եւ այդ հրամանի երեւացող սուբյեկտը Վազգեն Սարգսյանն էր, որը գտնվում էր գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղակի ղեկավարության ներքո, եւ չէր կարող գործել առանց նրա հրամանի: Լեւոն Տեր-Պետրոսյանը որ ծայրահեղ կոռեկտ է սուբորդինացիոն հարցերում, այդ հրամանը պետք է տար հայկական ուժային սեկտորի ղեկավար Վազգեն Սարգսյանին, որը պետք է օպերացիայի մեկնարկի մասին պետք է հրաման տար Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, վերջինս էլ իր հերթին հրաման պիտի տար օպերացիայի ղեկավար նշանակված գնդապետ Տեր-Թադեւոսյանին: Համաձայնեք ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Վազգեն Սարգսյանը չէին կարող ուղղակի կապի մեջ լինել այն ժամանակ դեռ գնդապետ, կամ գուցե փոխգնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ:
Եզրակացություն գ) Տեր-Թադեւոսյանը ասում է, որ Հայաստանի ղեկավարության հետ խնդիր կար Շուշիի ազատագրման ժամկետների հարցում: Այսինքն դաշտային հրամանատարները դա ուզում էին անել ավելի շուտ, բայց ՀՀ ղեկավարությունը դա թույլ չէր տալիս: Այսինքն, ՀՀ ղեկավարությունը Շուշիի ազատագրման իր ժամկետն ուներ: Արդյունքում, Շուշին ազատագրվեց այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Թեհրանում բանակցում էր Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի հետ: Այսինքն, այն ժամանակ, երբ Ադրբեջանը գրոհի չէր սպասում: Իր պատմության ընթացքում Հայաստանը բազմիցս դարձել էր այսպիսի իրավիճակների զոհ, եւ սա այն սակավաթիվ դեպքերից էր, երբ մեր հայրենիքը ոչ թե զոհն էր, այլ որսորդը: Սակավաթիվ այլ դեպքերից որոշների մասին կարող եք կարդալ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները եւ հայերը» գրքի մեջ: Եւ հետո ՀՀ այն ժամանակվա քաղաքականությունը հետեւյալն էր. Հայաստանը որեւէ (ոչ թե վոեւէ) կապ չունի Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների հետ: Ճիշտ է Ղարաբաղում կան նաեւ հայաստանցիներից կազմված ջոկատներ, բայց դրանք կամավորներ են եւ չեն վերահսկվում ՀՀ իշխանություններ կողմից: Այս քաղաքականությունը պսակվեց հաջողությամբ, եւ այս քաղաքականության հեղինակները ոչ թե նախնադարյան վոիններ էին, այլ դիվանագետներ: Եւ ի դեպ, եթե հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցնեն նա կասի, որ որեւէ կապ չունի Շուշիի եւ մյուս տարածքների գրավման հետ: Եւ իրոք, կապ չունի: Ես հիմա ուղղակի քաղաքական շահարկումով եմ զբաղվում եւ ներքաղաքական դիվիդենտներ եմ հավաքում: Այնպես որ այս նյութը նախատեսված է միայն ներհայաստանյան օգտագործման համար: Ու ուրեմն շարունակենք:
Հիմա անդրադառնանք ամփոփիչ հարցին. կարող էին արդյոք 1992 թվականին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում լինել ինքնուրույն գործոն եւ դուրս գալ Հայաստաի վերահսկողությունից: Պատասխանը միանշանակ է` ոչ, որովհետեւ նրանք Ղարաբաղում իրենց դիրքերը պահպանում էին միայն Հայաստանի ղեկավարության հովոնավորության շնորհիվ, այլապես Բաբայան Սյամոն 5 րոպեում երկուսին էլ կուլ կտար: Հայաստանի եւ Ղարաբաղի այն ժամանակվա իշխանությունների հարաբերությունների բնույթը հասկանալու համար բավարար է միայն դիտել ալբանացու հայտնի տեսագրությունը. Ռոբերտ Քոչարյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանին նայելու ձեւը միայն ամեն ինչ ասում է: Ավելի ճիշտ ոչ թե նայելու, այլ չնայելու ձեւը. Քոչարյանը ակնհայտորեն ամաչում է նայել Տեր-Պետրոսյանին: Դիտեք տեսագրությունը ինքներդ համոզվեք:
Հ.Գ. Տերմինատորը խնդրո առարկա հաղորդման մեջ ոչինչ չասաց Շուշիի ազատագրման գործում Ռոբերտ Քոչարյանի ունեցած դերի մասին: Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են:
payqar.org
No comments:
Post a Comment