Friday, May 2, 2008

«Համադասարանցիները» ևս միացան...

Երեկ, շուրջ 50 երիտասարդներ պայմանավորվել էին հանդիպել Հյուսիսային պողոտայում եւ ծանոթանալ միմյանց հետ: Բանն այն է, որ 18-22 տարեկան այդ երիտասարդները հայտնի` «Համադասարանցիներ» կայքի մշտական այցելուներն են, որոնք ֆորում են ստեղծել` «Համաժողովրդական Շարժում» անվանումով, իրենց համարում են Հայաստանի առաջին նախագահի կողմնակիցներ եւ միմյանց միայն վիրտուալ են ճանաչում եւ երեկ, փաստորեն, միմյանց առաջին անգամ էին տեսնում: Նրանք այսուհետեւ որոշել են մասնակցել համաժողովրդական Շարժման բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ հանդես գալ սեփական նախաձեռնություններով:

Իսկ «Հյուսիսայինի» մշտական զբոսնողները երեկ ցնծության մեջ էին. համաժողովրդական Շարժման կոնգրեսի նախաշեմին նրանք ավելի ուժգին էին վանկարկում` «Լեւոն` նախագահ» ու «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Խմբվածները հավաստիացնում էին. «Վաղը կարեւոր է, մեր նախագահին ենք տեսնելու ու լսելու, հետո էլ քոչարի ենք պարելու...»: Երեկվա «քաղաքական զբոսանքի» ավարտին տհաճ միջադեպ արձանագրվեց. մի խումբ կանայք Հյուսիսային պողոտայում գտնվող արեւելյան քաղցրավենիքի խանութի եւ սրճարանի առջեւ տեղադրված սեղան-աթոռներին հարմարված ստորագրություններ էին հավաքում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համար, սակայն սրճարանի աշխատակիցները դուրս էին եկել, վերցրել էին սեղաններն ու աթոռները, դժգոհել, թե չի կարելի այդտեղ նստել, կոպիտ արտահայտություններ թույլ տվել...


zhamanak.com

2 comments:

Karen Zangu said...

Հարգելի համադասարանցիներ,

Կեցցեք: Ողջունելի նախաձեռնություն է: Ցանկանում եմ տեղեկացնել, որ նմանատիպ այլ ֆորումներ էլ կան, որոնք կցանկանային համագործակցել ձեր, և պայքարող բոլոր այլ խմբերի հետ: Դրանցից մեկը www.armtown.com կայքեջի ֆորումում ձևավորված "Մուզկամանադ" խումբն է: Խմբի անդամների մի մեծ մասը ներկայումս Հայաստանում չեն, և չեն կարողանում ակտիվորեն մասնակցել Երևանում կազմակերպվող միջոցառումներին: Սակայն ակտիվորեն տարածում են Պայքարի գաղափարները ինտերնետում, և հատկապես armtown կայքում: Այցելեք խնդրում եմ ֆորումի մեր բաժին: Ակնկալում ենք հետագա սերտ համագործակցություն:
http://www.armtown.com/forum/index.php?showtopic=260
http://muz-kamand.livejournal.com/

First Armenian Front said...

Եղավ...))