Գրիշը գնաց
Սերժ Սարգսյանի` երեկ հրապարակված հրամանագրով Գրիգորի Սարկիսյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելն առանց չափազանցության կարելի է համարել վերջին շրջանում իշխանական բուրգում տեղի ունեցած ամենալուրջ իրադարձությունը: Խնդիրն այն է, որ Սարկիսյանը համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի ամենավստահելի անձը, որը մեծ ազդեցություն ունի հատկապես գործարար եւ կրիմինալ աշխարհի վրա: Եւ Սարկիսյանի հեռացումն այդ պաշտոնից կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանը փորձում է միանգամից երկու հարց լուծել: Նախ զրկել Քոչարյանին իշխանության վրա ունեցած ազդեցությունից, եւ երկրորդ` սրանով Սերժ Սարգսյանը փորձում է սահմանազատվել մարտիմեկյան ոճրագործությունից: Խնդիրն այն է, որ հանրության շրջանում բացահայտ քննարկվում է այն վարկածը, որ մարտի 1-ին իրավապահների եւ զինվորականների գործողությունները ղեկավարել է հենց Գրիգորի Սարկիսյանը:
hzh.am
No comments:
Post a Comment