
Լրագրողներից մեկն անմիջապես գտավ հայտնի երգը եւ ասուլիսն ընդհատվեց Ալեգրովայի երաժշտութամբ: Երաժշտական ընդմիջումից հետո Հայաստանի թիվ մեկ մարքսիստը շարունակեց անդրադառնալ հայ ազգի առաջ ծառացած խնդիրներին եւ հատուկ իշխանական լրատվամիջոցների համար պարզաբանեց. «Իշխանական ճամբարը ժողովրդին անվանում է ՀՀՇ-ական, իսկ մենք այն անվանում ենք` ժողովրդահայրենասիրական այլանս»:
Նա խոսք ուղղեց նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցներին, որոնց իշխանություններն անվանում են «ՀՀՇ-ական». «Ոչ թե Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա, այլ` ժողովրդահայրենասիրական միացյալ ուժերին: Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը կայանում է նրանում, որ նա երկրորդ անգամ ազգը հանեց ոտքի իր ազգային արժանապատվությունը պահպանելու համար` հանուն կենսաբանական անվտանգության: ՀՀՇ-ն եղել է եւ մնում է քաղաքական այն կատալիզատորը, որը 1988-89թթ.-ին դարձավ ազգային զարթոնքի կատալիզատոր»: Նա գտնում է, որ այսօր Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրը գաղափական, նոր, հզոր ուղեղներին քաղաքական ուղեծիր հանելն է, որը նա սրբությամբ կկատարի. «Որքան էլ իշխանական ճամբարի վիկինգների քաղաքական լակեյներն զուռնա փչեն, թե Լեւոն Տեր- Պետրոսյանը անցյալն է վերադարձնում կամ անցյալի ռեւանշն է. դա կատարյալ խաբեություն է»:
Խոսելով ազգի առաջ ծառացած խնդիրներից` նա նշեց. «Ամենակարեւորը ազգի քաղաքական միասնության եւ գաղափարական միաբանության գերխնդիրն է: Այսօր ԱԺ պատգամավորներին հարցնես, թե ինչ է պետությունն ու պետականությունը` չեն կարողանա պատասխանել: 15 տարի է` նույն մորդաներն (դեմքերն են-խմբ) են ԱԺ-ում եւ նույն երգն են երգում»:
Նա կարծում է, որ առաջին հերթին պետք է լուծարել ԱԺ-ն եւ վստահեցնում է, որ իշխանություններն այլընտրանք չունեն: «Մեզ անհրաժեշտ է նոր տնտեսական քաղաքականություն: Մենք տեսնում ենք մեր իշխանությունների տկարամտության արդյունքը: Այն, ինչ ասում է նախագահը, վարչապետը` ողբերգություն է: Ողբերգություն է, երբ պետությունը արտաքին գնագոյացման պրոցեսների դեմ մնացել է անպատրաստ»:
Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի` սփյուռքի բոլոր գործարարներին Ծաղկաձոր հրավիրելու փաստին` Դավիթ Հակոբյանն ասաց. «Վարչապետը հրավիրում է դալնիյ ախպարիկներին, թե ով ինչ ողորմություն կտա: Կատարյալ հիմարություն եւ խաբեբություն: Երկիրը արտադրողական ուժերը պահանջում են սկզբունքային նոր մեքենա»:
Այստեղ Դավիթ Հակոբյանը հարկ համարեց ներկայացնել գործող իշխանություններին տված Տեր-Պետրոսյանի «ավազակապետություն» գնահատականը. «Քաղաքական լեկսիկոնների բառարանում «ավազակապետություն» հասկացողության տակ գրված է. «Պետական մեքենա, որը չի մասնակցում նյութական բարիքների վերարտադրման պրոցեսներին, այլ տզրուկային ձեւով զբաղվում է ավարությամբ եւ ավարավաճառությամբ: Այսինքն` Սովետական Հայաստանից ավար վերցրած ողջ արտադրական պետենցիալը` շենքերը, հողը, բնական հարստությունների առք ու վաճառքով: Իսկ գանձարանը նստած է 100 տոկոսանոց հարկահանության վրա»: Նրա հաշվարկներով` անհրաժեշտ է 10 միլիոն դոլար` նորտնտեսական քաղաքականություն սկսելու համար.» Եթե նույնիսկ Ռոբերտն ու Ազատիչը հեռանան` միեւնույն է պետական մեքենան մնում է ավազակապետական»:
Երկխոսություն չի՞ լինի
Երկխոսության մասին եվրոպական կառույցների առաջարկները Դավիթ Հակոբյանը համարում է հոխորտանք եւ ասում. «Ես ձեզ հարց եմ տալիս` աշխարհում 5 հազար տարվա քաղաքակրթության մեջ կա՞ իրավաբանական որեւէ կետ, որտեղ կոչ է արվում նստել երկխոսության կամ բանակցությունների գողի հետ: Իշխանագողությունը որպես պետական հանցագործություն համարվում է ավելի ծանր հանցագործություն, քան սոված մարդու կողմից մի պատառ հացի գողությունը»: Մարքսիստը գտնում է, որ Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում տեղի են ունեցել ոչ թե ընտրություններ, այլ իշխանագողություն. «Բոնապետարիզմի, խունտիզմի, քաղաքական ավանտյուրիզմի եւ տեռորիզմի ճանապարհով»: Այսօր ներողություն խնդրելով Լեւոն Տեր-Պետրոսյանից` Դավիթ Հակոբյանը նշեց, որ այդ գործընթացը սկսվել է նրա պաշտոնավարության ընթացքից. «Հատկապես դավալվեցի տղան: Այո, մեր ազգային հերոս Վազգենը, որը երեք պետական հեղաշրջումների հեղինակն է»:
Այսօր Դավիթ Հակոբյանը խուսափեց «ժողովրդավարություն» բառի օգտագործումից` նշելով. «Այդ բառն արդեն բռնաբարվել է Հայաստանում: Պետք է ձեւավորել նոր սահմանադրական եւ ընտրական իրավունք: Ես վստահ եմ, որ երկու կողմերի երկխոսություն այսօր չի լինելու»: Նա վստահեցրեց, որ գործող իշխանությունները չեն կարող գոյատեւել մեկ տարուց ավել.«Քաղաքական, տնտեսական, գաղափարական ռեսուրս այս իշխանությունները չունեն: Վիկինգների դիկտատուրան մեկ տարուց ավել չի ձգի»: Անդրադառնալով Քոչարյանի վարած քաղաքականությանը` մարքսիստն ասաց. «Ասում են Քոչարյանը շատ է ուզում քաղաքապետ կամ վարչապետ դառնալ: Նրանից ամեն ինչ սպասելի է : Ինչպես ասում է Մարքսը` տգետները չափից ավելի համարձակ են ու վտանգավոր»: Իսկ Քոչարյանին Դուք համարո՞ւմ եք տգետ` «Ա1+»-ի հարցին` Հակոբյանը պատասխանեց. «Ես այդ մարդու տգիտության մասին վաղուց եմ ասել: Իվան Գրոզնին մի լավ խոսք ունի. «Տոտ, կոտորիյ պոդնիմայետ ռուկու նա նարոդ, էտո նյեվերնիյ պյոս: Այդպիսին է դաժան պատմությունը»:
Բարոյահոգեբանական տեռորի զոհ
A1 +
No comments:
Post a Comment