
«Անցյալ տարի ես դիմել էի ԼՂՀ նախագահին` ինձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հարցով: Այն ժամանակ ինձ պատասխանեցին, որ դիմումս քննության կառնվի ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, իսկ մինչ այդ նման դիմումները ժամանակավորապես չեն քննվում:
Սույնով վերահաստատում եմ ԼՂՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունս եւ պատրաստ եմ ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո, ընդունվելիք կարգի համաձայն, նոր դիմում ներկայացնել»,-ասվում է նրա նամակում:
Ժիրայր Սէֆիլյանը իր նամակում նշում է հունիսի 9-ին լրանում է իր ազատազրկմանս ժամկետը, որին, ի դեպ, դատապարտվել է ԼՂՀ ՊԲ-ի կողմից որպես մարտական պարգեւ ինձ տրված զենքի համար. « Դատավճռում, մասնավորապես, ասվում էր, որ այդ պարգեւը ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը ինձ էր հանձնել ինչ-որ կարգի խախտմամբ եւ այդ պատճառով ես այն պահելու իրավունք չունեի»:
«Հայտնում եմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում, սկսած առնվազն 2006թ-ից, իմ նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Այդ ընթացքում, ինձ նախ ձերբակալեցին անհիմն մեղադրանքներով, մասամբ արդարացրեցին, մասամբ մեղավոր ճանաչեցին չկատարած հանցանքների համար: Անգամ դատարանում «հաստատված» մեղադրանքի համեմատ անհամաչափ պատիժ կիրառեցին: Հետո նույնքան անհիմն զրկեցին այդ «մեղմ» համարվող պատժից պայմանական վաղաժամ ազատվելու իրավունքից: Բացի այդ, նախորդ տարիներին ՀՀ նախագահը երկու անգամ փաստացի մերժեց ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել, իսկ ոստիկանության համապատասխան մարմինները չտրամադրեցին մշտական կեցության իրավունք եւ հիմա էլ հրաժարվում են ընդունել իմ նույնաբովանդակ դիմումները:
Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է եւ դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: Հայրենիքից հեռանալու հնարավորությունը ես ինձ համար բացառում եմ, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայցում եմ քաղաքական ապաստան: Հուսով եմ, որ գոնե Արցախը ինձ չի մերժի»,-ասվում է Ժիրայր Սէֆիլյանի նամակում:
A1+
No comments:
Post a Comment