Saturday, May 17, 2008

Համաժողովրդական Շարժումը պաշտպանում է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը

Մայիսի 25-ին տեղի կունենան Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունները: Վարչախմբի կողմից առաջադրված ու պաշտպանվող թեկնածուի հետ առաջադրվել է նաեւ Համաժողովրդական Շարժման համակիր, իր բարի համբավով Հրազդանում հայտնի Մեսրոպ Մեսրոպյանը: Նրա թեկնածությունը ջերմորեն պաշտպանում է Արցախյան ազատամարտի հերոս, նույն տարածքից ԱԺ պատգամավոր, այսօր քաղբանտարկյալ, Հրազդանում ու տարածաշրջանում մեծ հեղինակություն վայելող Սասուն Միքայելյանը:

Լինելով «Հանրապետական» կուսակցության երկարամյա անդամ` Մեսրոպ Մեսրոպյանը պահպանեց իր սկզբունքայնությունը, չկարողացավ համակերպվել այն այլասերումներին ու այլանդակություններին, որ հանցավոր այս վարչախումբը կատարեց այս կուսակցության մեջ ու ի վերջո` ընդդիմացավ: Նա նույնպես` Սասուն Միքայելյանի եւ ուրիշ շատերի հետ, միացել էր Համաժողովրդական Շարժմանը: Հենց այդ պատճառով նա հեռացվել է կուսակցությունից: Համաժողովրդական Շարժման կենտրոնը հայտարարում է, որ Հրազդանի համայնքային ընտրություններում պաշտպանում է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը եւ կոչ է անում Շարժման մեջ ընդգրկված բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, իր բազմահազար համակիրներին` ամեն կերպ սատարել Մեսրոպ Մեսրոպյանին: Նրա հաղթանակը կլինի մեզնից յուրաքանչյուրի հաղթանակը:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

16.05.08

Zhamanak.com

No comments: