Wednesday, May 21, 2008

ԵԿՄ Գյումրու գրասենյակի ղեկավար, քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի հայտարարությունը

Ռեժիմի կողմից իրականացվող ապազգային եւ հակաժողովրդական քաղաքականության արդյունքում, վարչախմբին սպասարկող ՀՀ Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել են շինծու քրեական գործեր, որոնց հիմքում դրված մեղադրանքների հիմքերը` մեղմ ասած հասարկության ծիծաղի առարկան են դարձել:

Գաղտնի չէ , որ վերը նշված «մարմինները» արդեն տեւական ժամանակ է, ինչ իրենց օրենքով վերապահված գործառույթների փոխարեն, մասնագիտացել եւ զբաղվում են գործ թխելու անպատիվ աշխատանքով: Դրա վառ ապացույցը այս քրեական գործն է, ինչը պետք է ասեմ, որ թխվել է բավականին փնթի եղանակով:

Ինչպես հանրապետությունում ընթացող բոլոր մյուս դատավարությունները, այնպես էլ այս դատավարության ընթացքը, ցույց են տալիս, որ դատարանները` արդարադատություն իրականացնելու փոխարեն, լցված են վարչախմբի ապօրինի հանձնարարությունները կատարելու գործին: Բանը հասել է նրան, որ նիստ վարող դատավոր Խալաթյանը իրականացնում է սադրիչ գործուղություններ, դրանով իսկ թե նիսերի դահլիճում եւ թե դահլիճից դուրս ստեղծում կոնֆլիկտային իրավիճակ:

Քանի որ, ի տարբերություն մեղադրող կողմի, պաշտպանության կողմը շահագրգռված է գործի օբյեկտիվ եւ արդարացի քննությամբ, կոչ եմ անում դատավոր Խալատյանին խոհեմության, եւ հորդորում, որ զերծ մնա սադրիչ գործողություններից եւ ապահովել դատավարության հրապարակայնությունը, օբյեկտիվությունը եւ արդարացիությունը: Հակառակ դեպքում դուք «պարոն» նախագահող հանցակից եք դառնում ռեժիմի կողմից իրականացվող բոլոր ապօրինություններին, իր բոլոր` թե իրավական եւ թե բարոյական հետեւանքներով:


Աշոտ Ռուբենի Զաքարյան

20 մայիսի 2008
asparez.am

No comments: