Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի
Կեսօրին Հաղթանակի զբոսայգի`
Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելու այցելեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները`
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Նրան ուղեկցում էին Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը,
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը,
Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը,
պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Անմար կրակի մոտ Տեր-Պետրոսյանը զրուցեց վետերանների հետ,
շնորհավորեց նրանց Հաղթանակի օրվա առիթով:
Ընդդիմության աջակիցները,
որոնք ուղեկցում էին Տեր-Պետրոսյանին ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «Լեւոն,
նախագահ»,
«Ազատ,
անկախ Հայաստան»:
A1+
No comments:
Post a Comment