Հյուսիսային պողոտայում շարունակվուն են «քաղաքական» զբոսանքները: Այսօր պողոտայում հավաքվածների թիվը գերազանցում էր 200-ը: Մարդիկ երգում էին եւ, ինչպես միշտ, վանկարկում «Լեւոն նախագահ»: Այսօր «Ա1+»-ի հետ անկեղծանում էին երեխաները, որոնք զբոսանքի ամենաակտիվ մասնակիցներն են: «Դպրոցում եթե շարադրության մեջ մի-փոքր ընդդիմադիր մտքեր ենք գրում, ուսուցչուհին առանց մինչեւ վերջ կարդալու «2» է դնում եւ զանգում է տուն` ծնողին բողոքելու»,- պատմում է 7-րդ դասարանցի Էվելինան եւ խնդրում, որ չնշենք, թե որ դպրոցում է սովորում, որովհետեւ «Մեր դիրեկտորը կարող է ջղայնանա, ինքը հանրապետական ա»: 4-րդ դասարանցի Տաթեւիկ Սարգսյանն էլ պատմում է, որ ինքը 2 անգամ նամակ է գրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով դպրոցի տնօրենը զանգել էր իրենց տուն: «Նամակում գրել էի, որ ընտրության օրը 68 տարեկան հայրիկս ու 60 տարեկան մայրիկս լաց են լինում, որովհետեւ դուք չեք ընտրվել: Չգիտեմ, թե տնօրենը ոնց էր իմացել նամակի մասին»,- պատմում է Տաթեւը: Մեկ այլ երեխա էլ «Ա1+»-ին պատմեց, որ իրենց դպրոցում հավաքում են աշակերտների բջջային հեռախոսներն ու ջնջում «Պայքար, պայքար մինչեւ վերջ» երգը:
Պողոտայում զբոսնող երեխաները այստեղ գալիս են ծնողների հետ, որոնք երեխաների խոսքերով` «լեւոնական» են: «Բայց մենք մեր ծնողների ասելով չենք եկել այստեղ, մենք եկել ենք, որովհետեւ ուզում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը հեռանա մեր երկրից»,- վստահեցնում են «քաղաքական» զբոսանքներին մասնակցող երեխաները: «Ինչո՞ւ»,- հարցին հնչեց հետեւյալ պատասխանը. «Չգիտեմ Սերժ Սարգսյանին առաջին օրվանից էլ չեմ սիրել, անցած տարի որ վարչապետ էր, դեմքին նայում էի ու զգում էի, որ լավ մարդ չի»,- ասում է 13-ամյա Էվելինան:
A1+
No comments:
Post a Comment