Գյումրիի երկրապահ կամավորականները պատրաստվում են մայիսի 7-ին միջնորդություն ներկայացնել դատարանին՝ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Իրենց պահանջը չբավարարելու դեպքում երկրապահները, նաեւ հաշմանդամ, կհայտարարեն հացադուլ: Այդ մասին նրանք հայտարարել են այսօր Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբում:
Երկրապահ կամավորականներն արդեն պատրաստել են դատարանին ներկայացվելիք միջնորդագիրը, որի տակ ասուլիսի անցկացման պահին արդեն ստորագրել էր 17 երկրապահ: Վերջիններս հույս ունեն, որ մինչեւ դատական նիստը ստորագրողների թիվն ավելի կմեծանա: Ազատամարտիկներն ակնկալում են, որ Շուշիի ազատագրման տոնական օրն իշխանավորները զիջողամտություն կցուցաբերեն եւ ազատ կարձակեն Աշոտ Զաքարյանին ու մյուս քաղբանտարկյալներին:
Երկրապահները նշում են, որ իրենք իշխանությունների թշնամին չեն, պարզապես ունեն քաղաքական այլ հայացքներ: Այլ պետությունների կողմից քաղաքական ապաստան առաջարկվելու դեպքում էլ կմնան Հայաստանում, որի ազատության համար արյուն են թափել:
Գյումրիի «Ցայգ» հ/ը
A1+
No comments:
Post a Comment