«Հունիսի 20-ին տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը, քանի որ հասարակությունը Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմության մյուս առաջնորդներին լսելու կարիք ունի»,-
այսօր «Ա1+
»-
ին վստահեցրեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց,
որ հասարակությունն այսօր էլ շփվում է Տեր-Պետրոսյանի հետ.
տեսաերիզների միջոցով առաջին նախագահի խոսքը հասնում է ժողովրդին,
սակայն նաեւ կենդանի շփման կարիք կա.
«Ցանկացած օր, երբ Տեր-Պետրոսյանը հարթակ գա, մարդիկ նորից հավաքվելու են, եւ դա արդարացված է»:
Արամ Սարգսյանի կարծիքով հասարակություն այսօր միայն ցանկանում է լսել,
թե ինչպես է արձանագրվելու իր հաղթանակը:
Պարոն Սարգսյանը տեղեկացրեց,
որ հունիսի 20-
ի հանրահավաքի մասին ընդդիմությունը Երեւանի քաղաքապետարանին դեռ չի իրազեկել,
սակայն կհասցնի:
«Ես քաղաքապետարանին խորհուրդ կտայի, որ չմերժեն, քանի որ միեւնույնն է` մարդիկ կգան»: Չե՞ք կարծում,
որ նախապես հայտարարելով,
թե երբ է նախատեսված հանրահավաքը`
իշխանություններին հուշում եք,
որ հենց այդ օրը մայրաքաղաքի բոլոր հրապարակները զբաղեցնեն`
«Ա1+
»-
ի հարցին`
պարոն Սարգսյանը պատասխանեց.
«Այդ մանր ճարպկությունները քաղաքապետարանն անում է պարտադրված: Անկախ նրանից հանրահավաքի օրը նշվեր, թե ոչ, եթե իրենք որոշեն մերժել, կմերժեն առանց պատճառի: Այս երկորւմ այսօր ավելի կարեւոր բան չկա, քանի հասարակության պահանջը` լսել իր առաջնորդին»:
Արամ Սարգսյանը վստահ է, որ ուշ, թե շուտ երկրում հանրահավաքներ լինելու են եւ դրանք խոչընդոտելու իշխանությունների փորձերը անիմաստ են: Պարոն Սարգսյանը լուրջ չի ընդունում «ժողովների, հավաքների, երթերի եւ ցույցերի մասին» օրենքում տեղ գտած սահմանափակումները, առավել եւս, որ ՀՀ սահմանդրությունը ՀՀ քաղաքացիներին շնորհել է ազատ հավաքների իրավունքը: Իսկ ինքն անձամբ առաջնորդվում է այլ օրենքով. «Ես առաջնորդվում եմ 2000-ամյա քրիստոնական օրենքով`«Ձայն բազմաց, ձայն Աստծո»: Սա ամենամեծ եւ գլխավոր օրենքն է, որից էլ պետությունները Սահմանադրություն եւ օրենքներ են ստեղծել եւ ասել, որ ժողովուրդները իրավունք ունեն հանրահավաքներ անցկացնելու»:
Ինչ վերաբերում է այսօր Ազատության հրապարակը ոստիկաններով շրջափակված լինելուն, ապա նա ասաց. «Եթե այդքան վախենում են ժողովրդից, ապա ինչպե՞ս են պատրաստվում ղեկավարել այս ժողովրդին»:
Ի դեպ, Արամ Սարգսյանն այսօր անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի սպորտային տեսքին, որով նա ներկայացել էր Սարդարապատի հուշահամալիր եւ ասաց. «Ես երբեք հիացած չեմ եղել Քոչարյանի մտավոր ունակություններով»:
A1+
No comments:
Post a Comment