Friday, May 30, 2008

Միջնորդությունները մերժեց

Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ ընթանում էր նաեւ ԵԿՄ Սեւանի կառույցի անդամ, Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ Ավետիք Ներսիսյանի գործի լսումը:

Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգության համար:

Նշենք, որ այսօր պաշտպան Ամալյա Ավագյանի այն միջնորդությունը, որ դատախազ Կորյուն Փիլոյանը, որպես մեղադրող հանդես չգա, քանի որ նա վերջին օրերին է այդ գործով նշանակվել դատախազ, դատավորը մերժեց:

Պաշտպանը նիստի ընթացքում ներկայացրեց նաեւ երկրորդ միջնորդությունը, որը վերաբերվում էր նրա պաշտպանի խափանման միջոցը փոխելուն եւ նրան ստորագրությամբ ազատ արձակելուն; Դատավորը մերժեց նաեւ այդ միջնորդությունը:

Ինչպես պատմում է Ավետիք Ներսիսյանի քույրը՝ տիկին Գայանեն, մարտի 1-ին եղբորը բաժին բերման են ենթարկել Պուշկինի փողոցի մոտից առավոտյան ժամը 10-ին, սակայն մինչ այդ նա իր մեքենայում քնած է եղել,եւ աղմուկ լսելուց հետո է արթնացել:

Տիկին Գայանեն ասում է,որ ինքը կանխազգացել է, որ եղբորը ձերբակալելու են, քանի որ փետրվարի 26-ին ոստիկանները խուզարկել են նրա հայրական տունը, որտեղ ոչ- ոք չի ապրում: Ոստիկանները այնտեղ, քրոջ խոսքերով զենք են փնտրել, բայց չեն գտել:

Իսկ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 5-ին:

No comments: