Friday, May 30, 2008

Ստորագրահավաք

«Հայոց կանանց շարժում» նախաձեռնությունը մասշտաբային ակցիա է սկսել իշխանությունների կողմից Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սէֆիլյանին հանրապետությունից արտաքսելու որոշման դեմ: Այսօրվանից նախաձեռնության ակտիվիստները ստորագրահավաք են սկսում հանրապետության մարզերում ու քաղաքներում: Մեզ հետ հանդիպման ժամանակ կանանց շարժման ղեկավար Արմինե Գյուլգյուլյանը հայտարարեց. «Սեֆիլյանը ազգային հերոս է, իսկ ազգի հերոսը ազգինն է, ինչպես ազգինն է հայրենիքի հողը, ջուրը, ու ոչ ոք իրավունք չունի այն «սեփականաշնորհելու»: Իշխանավորները կարող են իրենց տանից վտարել նրան, եթե հանկարծ այնքան երջանկություն ունենան, որ Սէֆիլյանը իրենց տուն ոտք դնի: Հերոսի նկատմամբ նման վերաբերմունք ոչ մեկը նրանց թույլ չի տա: Կողջունենք յուրաքանչյուր աջակցություն այս ակցիային, եւ բոլոր նրանց, ովքեր կցանկանան օգնել մեզ»:

No comments: