Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Պետրոս Ստեփանի Մակեյանին, Աշոտ Ռուբենի Զաքարյանին եւ Շոթա Ագունի Սաղաթելյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ «Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»: Նրանք երեքն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք էին փետրվարի 19-ի նախագահի ընտրությունների ժամանակ: Դատարանը Պետրոս Ստեփանի Մակեյանին դատապարտեց 3 տարի, իսկ մյուս երկուսին` 2 տարի 6 ամիս ժամկետներով ազատազրկման:
Հաշվի առնելով պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքները՝ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Շոթա Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Միաժամանակ դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու եւ Շոթա Սաղաթելյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին:
Ի դեպ, դատավարության ամբողջ ընթացքում վկանները խոստովանել էին,որ նախաքննական ցուցմունքներ տվել են ճնշման տակ:
A1+
1 comment:
I loved this blog.
Have a nice week
Post a Comment