ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներ` Արսեն Ասատրյանի եւ Մարատ Բաղդասարանի խափանման միջոցը փոխվել է եւ նրանց ազատ են արձակել: Հիշեցնենք, որ Արսեն Ասատրյանին եւ Մարատ Բաղդասարանին ձերբակալել էին մինչեւ մարտի 1-ը դեպքերը` Խաչատուր Սուքիասյանի 8 թիկնապահների հետ միասին: 10 թիկնապահներից 8-ը ազատ արձակվեցին, իսկ Արսեն Ասատրյանի եւ Մարատ Բաղդասարանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը`նրանց մոտ իբր մի քանի փամփուշտ հայտնաբերելու պատճառաբանությամբ:
Ապրիլի 24-ին փոխվել է նաեւ Մարտին Սուքիասյանի, Խաչատուր Սուքիասյանի հորեղբոր տղայի խափանման միջոցը, որի ձերբակալել էին 2007թ. վերջին: Հիշեցնենք, որ Մարտին Սուքիասյանի ձերբակալելուց եւ նրա նկատմամբ կալանքը իբրեւ խափանման միջոց ընտրելուց անմիջապես հետո Սուքիասյանների ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ եւ ասել, որ դա ընդամենը Սուքիասյանների ընտանիքը հեղինակությունը վարկաբեկելու փորձ է, որին մասնակից են դարձել հեռուստաընկերությունները իրենց ստահոդ լուրերով, մասնավորապես Հ1-ը եւ ՚Կենտրոնըՙ:
A1+
No comments:
Post a Comment