ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան: Վարդան Ջհանգիրյանը մեղադրվում է Քր. օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ Վարդան եւ Գագիկ Ջհանգիրյաններին ձերբակալել էին Էջմիածին-Երեւան ճանապարհին եւ ձերբակալության ընթացքում Վարդան Ջհանգիրյանը հրազենային վնասվածք էր ստացել ոտքին:
Գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը այսօր նաեւ տեղեկացրեց, որ Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը իրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություն հրահրելու եւ կազմակերպելու առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, Վարդան Ջհանգիրյանի գործի հետ դատարան է ուղարկվել նաեւ Գրիգոր Աղամալյանի, Արամ Բարեղամանյանի, Նվեր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործերը: ՚Այս 4 անձի նկատմամբ նախաքննությունը ավարտվել է, առանձնացվել է առանձին վարույթ եւ քրեկան գործերն ուղարկվել են դատարններ ըստ էության քննելու համարՙ,- ասաց Տռուզյանը:
Վարդան Ջհանգիրյանի, Գրիգոր Աղամալյանի, Արամ Բարեղամյանի նկատմամբ հարուցված գործեը ուղարկվել են Երեւան քաղաքի քրեական դատարան, իսկ Նվեր Սարգսյանի գործը` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը իրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություն հրահրելու եւ կազմակերպելու առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ կալանքի տակ է գտնվում 66 մեղադրյալ, իսկ 27 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` հանրապետությունից չհեռանալու պայմանով: Այսինքն` այս պահին Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախնական փուլում կա 93 մեղադրյալ:
Սոնա Տռուզյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ դատարան է ուղարկվել 31 քրեական գործ եւ եւս 8 քրեկան գործ դատարան է ուղարկել ԱԱԾ-ն, քանի որ նույն առիթով ԱԱԾ-ում եւ ՀՀ ոստիականությունում հարուցված քրեական գործերը միացվել են: Ապրիլի 21-ից հետո, խափանման միջոցը կալանքը` ստորագրությամբ փոխվել է 4 անձի նկատմամբ` Գրիգոր Հավսյանի, Խաչիկ Ստեփանյանի, Կարեն Մարտիրոսյանի եւ Հովհաննես Սիմոնյանի: ՚Այդ անձինք որպես մեղադրյալ են ներգրավվել գործի շրջանակեներում եւ մեղադրվում են թմրանյութեր օգտագործելու մեջ, որոնք ձեռք են բերել հանրահավաքի ընթացքումՙ,- ասաց Սոնա Տռուզյանը:
Վահրամ Մխիթարյանի եւ Խաչատուր Սիմոնյանի նկատմամբ նույնպես կալանքը փոխվել է` ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելու պայմանով: Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է 1000-ից ավելի վկաներ:
Մինչ այս պահիը դատարաննները ուղարկված գործերով քանի՞ վճիռ են կայացրել` ՚Ա1+ՙ-ի հարցին` Սոնա Տռուզյանը դժվարացավ ասել` բացատրելով, որ չունի համապատասխան տեղություններ:

A1+
No comments:
Post a Comment