Շիրակի մարզի ազատամարտիկները դիմում են ուղել սփյուռքահայությանը:
Հայաստանի պայծառ ապագայի համար առողջության մեծ մասը վատնած հայորդիներն այժմ էլ իրենց մնացած առողջությունը վատնում են բռնապետական զնդաններում` արդարության հասնելու համար պայքարի ծայրահեղ միջոցով` հացադուլ հայտարարելով:
Բազմահազար շիրակցիներս մտահոգված ենք ՀՀ իշխանությունների կողմից դրսեւորվող արհամարհական եւ անտարբեր վերաբերմունքից ոչ միայն Շիրակի մարզի, այլեւ Արցախյան ազատամարտի գրեթե բոլոր մասնակիցների նկատմամբ, ինչը, վստահ ենք, իր բացասական դերակատարումը կունենա մատաղ սերնդին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու գործում:
Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգված են Մայր Հայրենիքի բարձրագույն արժեքներ հանդիսացող հերոս հայորդիների հետագա ճակատագրով, բարձրացնել իրենց բողոքի ձայնը եւ ունեցած բոլոր հնարավորություններով ներգործել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք հասնել արդարությանը:
Այլապես, վստահեցնում ենք Ձեզ, որ վտանգված կլինի մեր բոլորի հայրենիքը հանդիսացող Հայաստանի ապագան»:
Ի դեպ,Շիրակի մարզից քաղբանտարկյալների պաշտպանության համար անցած 15 օրերին կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է 5450 հոգի:
A1+
No comments:
Post a Comment