Friday, May 30, 2008

Հետախուզվում է 4 հոգի


ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող` «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակներում, նախնական կալանքի տակ է գտնվում 49 մեղադրյալ, եւս 33 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

Մայիսի 29-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 58 քրեական գործ՝ 64 անձի վերաբերյալ, որոնցից 24-ով՝ 24 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է եւ հիմնավորված են համարվել նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքները: Կայացված դատավճիռներով 24 անձանցից 9-ը դատապարտվել են ազատազրկման՝ 1-ից 3 տարի 6 ամիս ժամկետով, իսկ 15 անձի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:

Ըստ դատախազության հաղորդագրության` հետախուզման մեջ է գտնվում 4 մեղադրյալ՝ Խաչատուր Սուքիասյանը, Նիկոլ Փաշինյանը, Վիրաբ Մանուկյանը, Համլետ Հովհաննիսյանը:

No comments: