Saturday, May 10, 2008

Մարդագողության վերջը չի երեւում

Ընդդիմության ներկայացուցիչներին եւ ՀՀ քաղաքացիներին ոստիկանական տարբեր բաժիններ եւ անհայտ ուղղությամբ ապօրինի տարման ենթարկելու դեպքերը շարունակվում են: Վերջին երկու օրերին` մայիսի 7-ին եւ 8-ին տարման են ենթարկվել 11 քաղաքացիներ: Նրանցից Արամ Վարդանյանը տարվել է Արմավիրի ոստիկանություն եւ պահվում է փաստորեն պատանդի կարգավիճակում` եղբորը հանձնվել ստիպելու համար: Մարտի 1-ի սպանդի ժամանակ վիրավորված երկրապահ Արթուր Բարսեղյանը տարվել է Կենտրոնի ոստիկանություն: Աշտարակի ոստիկանություն են տարվել Աշտարակի սարկավագը եւ ագարակցի Նվեր Մուրադյանը: Թալինից Տիգրան Մկրտչյանին տարել են անհայտ ուղղությամբ: Չի հաջողվել նաեւ պարզել, թե ոստիկաններն ուր են տարել Գառնիկ եւ Անդրուշ Սադոյաններին (գ. Արմավիր), Գագիկ Անդրիկյանին (գ. Ջանֆիդա), Թաթուլ Սարոյանին (ք. Արմավիր), Ստյոպա Թառոյանին (ք. Արմավիր) եւ Կարեն Պողոսյանին (գ. Ջանֆիդա):


zhamanak.com

No comments: