«Հայի դեմ զենք կիրառողը հայ կոչվելու իրավունքը չունի»

«
Հայացք»
ակումբում ասուլիսի ընթացքում մեծ ոգեւորությամբ վերհիշելով Շուշիի ազատագրման գործընթացը`
գեներալ-
գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը նշեց,
որ հերոսական այդ մարտում ոչ ոք չէր մտածում զոհվելու կամ ողջ մնալու մասին,
թեեւ ցավալիորեն 35
զոհ ունեցանք:
Ասուլիսից հետո փորձեցինք ճշտել գեներալ-
գնդապետի վերաբերմունքը ոչ պատերազմական պայմաններում գտնվող Հայաստանում 2008
թ.-
ի մարտի 1-
ին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ,
որոնց արդյունքում բազում զոհեր եղան: «
Այդ օրը տեղի ունեցածը ես միանշանակ ողբերգություն եմ համարում,
թե ով էր դրանում մեղավոր`
ժամանակի ընթացքում կպարզվի:
Ոչ մի հայ իրավունք չունի զենք ուղղել մեկ այլ հայի դեմ,
այդպիսի հայը հայ կոչվելու իրավունք չունի,
նա հանցագործ է:
Եթե խնդիր էր դրվել ցրել հանրահավաքը,
ապա դրա համար բազում այլ միջոցներ կային`
ջրանետ մեքենաներ,
արցունքաբեր գազ,
ռետինե մահակներ...,
բայց ոչ ավտոմատ:
Ես կրկնում եմ,
չգիտեմ,
թե ովքե՞ր էին մեղավոր`
ցուցարարնե՞րը,
թե՞ կառավարությունը,
բայց բոլոր դեպքերում ես նման երեւույթների թշնամին եմ:
ԱՊՀ ոչ մի երկրում այդպիսի ողբերգություն տեղի չի ունեցել,
ցավալի է,
որ մեզ մոտ տեղի ունեցավ:
Կարելի էր թեկուզ եւ ուժ կիրառելով ցրել հանրահավաքը,
ինչպես որ հարեւան Վրաստանում տեղի ունեցավ,
եւ ոչ մի զոհ չարձանագրվեց:
Իսկ մեզ մոտ ավտոմատ գործի դրվեց:
Ես`
որպես իմ հայրենիքի առաջին զինվոր,
շատ ցավագին եմ վերաբերվում այդ իրադարձություններին:
Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի,
սակայն ոչինչ չի մոռացվի,
այդպիսի դեպքերը չեն մոռացվում», -
ասաց պարոն գեներալը:
zhamanak.com
No comments:
Post a Comment