
Ըստ առաջադրված մեղադրանքի` Վարդան Ջհանգիրյանը փետրվարի 23-ին ժամը 23-ի սահմաններում Էջմիածին-Երեւան մայրուղում, չենթարկվելով ոստիկանության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հրահանգին` կանգնեցնելու ավտոմեքենան, չի ենթարկվել, իսկ իջնելոիս վնասել է վերջինիս համազգեստը: Երբ դահլիճը լցվեց մարդկանցով, դատարանի կարգադրիչները փակեցին դատարանի դռները, ինչը սկսեցին արձանագրել դատարանի ներսում գտնվող ֆոտոլրագրողները:
Դատարանի շարքային կարգադիչներից մեկը, որը հրաժարվեց որեւէ փաստաթուղթ ցույց տալ կամ ներկայանալ, սկսեց խոչընդոտել լրագրողներին` արգելելով նրանց նկարել: «Լավ եմ անում, դուք չպիտի նկարեք»,- բարձր ձայնով բղավում էր նա` առանց որեւէ բացատրություն տալու: Ավելու ուշ, նրան օգնության եկավ մեկ այլ կարգադրիչ եւ սկսեց լրագրողներին բացատրել, թե կալանավորներին արգելված է նկարել, ինչպես նաեւ դատարանում չի կարելի դա անել, իսկ թե որ օրենքով` նա չասաց:
Վարդան Ջհանգիրյանը դատական նիստերի դահլիճ մտավ մեծ դժվարությամբ` ձեռնափայտերին հենված: Նա տառապում է ողնաշարի ոսկրային տուբերկուլյոզով, եւ չնայած բժշկական փաստաթղթի այն հավաստմանը, որ նրան բուժում է հարկավոր եւ խնամք, նրա համար խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այսօր Վարդան Ջհանգիրյանին պաշտպանող փաստաբանները` Լուսինե Սահակյանը, Տիգրան Սաֆարյանը եւ Հովհաննես Գալյանը հանդես եկան մի շարք միջնորդություններով: Նախ դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկ հայտնեցին, որը մերժվեց: Հետո միջնորդեցին մեղադրող կողմ ներգրավել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ինչը եւս մերժվեց: Այնուհետեւ միջնորդեցին փոխել Վարդան Ջհանգիրյանի խափանման միջոցը եւ անմիջապես ազատ արձակել, քանի որ ապրիլի 24-ին լրացել է նրա կալանքի երկամսյա ժամկետը, իսկ դրանից հետո նրա անազատությունը ապօրինի է:
«Նա կալանված է իր եղբոր ելույթի համար: Նա բռնություն կիրառելու հնարավորություն էլ չէրկարող ունենալ, քանի որ պառկեցրել են գետնին: Դուք էլ, հարգելի դատարան, նկատեցիք, որնրա վիճակը լավ չի եւ թույլ տվեցիք, որ խոսելիս ոտքի չկանգնի, ապա ինչպես կարող է նաբռնություն գործադրել ծառայողի նկատմամբ»,- ասաց նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Դատարանը այս միջնորդության քննարկումը հետաձգեց մինչեւ էական հանգամանքների պարզաբանումը:
Ժամանակ առ ժամանակ ներկաները արձագանքում էին նստած տեղերից, ուստի դատավորը կարգադրիչներին հրահանգեց դատական նիստերի դահլիճը ազատել եւ թողնել միայն լրագրողներին եւ դիտորդներին: Այդ ժամանակ Արման անունով կարգադրիչը առանց ջանք ու եռանդ խնայելու հրելով, գոռալով, ձեռքերից քաշելով դուրս հանեց ներկաներին:
Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 26-ին, ժամը 12-ին:
A1+
No comments:
Post a Comment