ՖԻՖԱ-ի եզրային մրցավար Գեղամ Վարդանյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում զրկել են խաղեր սպասարկելու իրավունքից: Ըստ հավաստի տեղեկությունների` Ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը զայրացրել է այն հանգամանքը, որ Գեղամ Վարդանյանը եղել է ընդիմադիր եւ մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից ուժերի հանրահավաքներին: Գեղամ Վարդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ իրեն հեռացրել են քաղաքական հայացքների համար:
Եզրային մրցավարը Հայաստանի առաջնությունների հանդիպումները սպասարկում էր ՖԻՖԱ-ի մրցավար Կարեն Նալբանդյանի բրիգադում: Նա մասնակցել է նաեւ նախորդ տարի կայացած «Եվրո-2008»-ի Հունգարիա-Մալթա ընտրական մրցավեճին եւ արժանացել բարձր գնահատականի: Վարդանյանը հայտնեց նաեւ, որ շարունակելու է մրցավարական գործունեությունը եւ հավանաբար դա կանի այլ երկրում:
No comments:
Post a Comment