Thursday, May 22, 2008

Հերթական ստորությունը

ՀՀ իշխանությունները, որ փորձում են գործ սարքել իրենց քաղաքական հայացքների համար բանտարկված ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի դեմ, ընտրություն չեն անում միջոցների մեջ:

Ըստ հավաստի տեղեկությունների, վերջերս ԱԺ պատգամավոր, ներկայումս ԱԱԾ մեկուսարանում գտնվող Հակոբ Հակոբյանի խուց է տեղափոխվել Հակոբյանի ամենամտերիմ ընկերներից մեկի` հանգուցյալ Վահան Զատիկյանի որդուն` Սեդրակ Զատիկյանին սպանած վարձու մարդասպան Արսեն Առուշանյանը: Հայտնի է, որ Հակոբ Հակոբյանը հարազատ որդու նման է ընդունել Սեդրակ Զատիկյանին, եւ նրա մարդասպանին Հակոբ Հակոբյանի խուց տեղափոխելը այլ կերպ, քան ամենավերջին ստորություն, հնարավոր չէ անվանել: Նշենք նաեւ, որ Զատիկյանի որդու սպանության պատվիրատուն, ըստ քրեական գործի նյութերի, Հակոբյանի հարազատ եղբայր Սիմոն Հակոբյանի ավագ որդին է, որ գտնվում է հետախուզման մեջ: Մեր տեղեկություններով, ներկայումս իշխանությունները փորձում են Հակոբ Հակոբյանի եղբորը` Սիմոնին օգտագործել իր հարազատ եղբոր դեմ:


hzh.am

No comments: