Sunday, May 11, 2008

Ջհանգիրյանին չեն ուզում ազատել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբանների ներկայացրած հայցն ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի եւ ուժի մեջ թողեց նրա կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ջհանգիրյանը մեղադրվում է «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու», ինչպես նաեւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ:


taregir.am

No comments: