Saturday, May 24, 2008

Հիմա էլ Սիրունյանի եղբոր հետևից են ընկել

Մայիսի 6-ին մի խումբ ԱԱԾ-ականներ, հրաժարվելով ներկայանալ, դուռը կոտրելու միջոցով ներխուժել էին Վանո Սիրադեղյանի պահակախմբի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մորաքրոջ տուն, եւ ձերբակալել Սուրենի եղբորը` Արմեն Սիրունյանին եւ եւս մեկ հոգու:

Արմեն Սիրունյանն ավելի ուշ կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել քրօրի 38 հոդվածով` իբր հանցակցության համար: Ավելի վաղ խուզարկել են Արմեն Սիրունյանի բնակարանը եւ ոչինչ չեն հայտնաբերել:

Երեկ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արմեն Սիրունյանի պաշտպանի միջնորդությունը` խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Սիրունյանը մանկահասակ երեխաներ ունի: Եղբոր` Սուրեն Սիրունյանի երեխաները եւս փոքր են: Ընտանիքները մնացել են առանց կերակրողի: «37 թիվ են սարքում գլխներիս: Երկու տղաներիս նստեցրել են, չգիտենք` երեխաներին ինչ ասենք: Ես էլ եմ մասնակցել հանրահավաքներին, ես իմ քաղաքական հայացքներից ելնելով գնացել եմ, ոչ ոք ինձ իրավունք չունի ասելու` ինչու ես գնացել: Մարտի 1-ին 500 հազար մարդ է եղել Մյասնիկյանի արձանի մոտ: Մի խումբ մարդիկ օրեր շարունակ Լեւոն Տեր-Պետրոսյանի դռան դիմաց ցույց էին անում, դե թող նրանց էլ բռնեն», - մեզ հետ զրույցում ասաց Սիրունյանների մայրը` Գոհար Կիրակոսյանը: Ի դեպ, Սիրունյանենց բնակարանները ու ելումուտը հսկում են տարբեր ԱԱԾ-ականներ:


Zhamanak.com

No comments: