Wednesday, May 21, 2008

Վերականգնվեց «ինքնաբուխ հանրահավաք» հասկացությունը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասի» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը, որը հեղինակել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Նախագծով հանվել է այն դրույթը, որ զանգվածային միջոցառմանը զոհեր լինելու դեպքում միառժամանակ կարող են արգելվել նման միջոցառումները: Վերականգնվել է արտակարգ դրության ժամանակ ԱԺ արտահերթ նիստով մայր օրենքից հանված «ինքնաբուխ հանրահավաք» հասկացությունը, բայց այն 6 ժամից ավելի տեւել չի կարող, շարունակվելու դեպքում արդեն գործում է իրազեկման կարգը:

Նախագծի երկրորդ եւ ամբողջովին ընթերցումը կկազմակերպվի հունիսի սկզբին` գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում:


A1+

No comments: