
Այդ պահին նրանց ավտոմեքենայի ետեւում կանգնած BMW մակնիշի ավտոմեքենան սկսել է ձայնային ազդանշաններ տալ առանց դադարի, իսկ երբ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը շրջվել եւ հարցրել է, թե ինչ է պատահել, ինչու է աղմկում, արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայից իջել է մի երիտասարդ, հայհոյել Դանիելյանին, հընթացս ասելով՝ «հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ», ու գրպանից հանել ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չի, քանի որ, ըստ նախնական տեղեկության, անհայտ հանցագործը կրակել է գազի ատրճանակից: Թեեւ Միքայել Դանիելյանի վրա եղել են արյան հետքեր, նրան բուժօգնություն չի ցուցաբերվել, քանի որ մինչեւ շտապ բուժօգնության ավտոմեքենան կհասներ դեպքի վայր, ոստիկաններն արդեն Դանիելյանին տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանության բաժին: Միքայել Դանիելյանին ուղեկցող ընկերը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այն ժամանակ, երբ իրենց տանում էին բաժին, հանցագործներները դեռ դեպքի վայրում էին:
Ըստ ականատեսների` Միքայել Դանիելյանի վրա կրակողը եղել է Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ, հայ հանրությանը ոչ անհայտ Տիգրան Ուրիխանյանը, որը եւս տարվել է ոստիկանություն:
A1+
No comments:
Post a Comment