Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարաձգեց Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կալանքը:Հիշեցնենք, որ Մատենադարանի փոխտնօրենը կալանավորվեց Ազատության հրապարակում ելույթ ունենալուց հետո: Նրա դեմ մոգոնեցին անհավանական մեղադրանքներ՝ ընդհուպ մինչեւ ընտրությունների ժամանակ իբր ընտրակաշառք բաժանելը՝ այդպիսով փորձելով արատավորել մտավորականի բարի անունն ու համբավը: Թեեւ բոլորը գիտեն, թե ով եւ որ թեկնածուի շտաբներն էին բացահայտ ընտրակաշառք բաժանում ընտրության օրը:
Բանուչյանից այսօր անուններ են ուզում, որ նա ոմանց դեմ ցուցմունք տա:
Արշակ Բանուչյանի կալանքի պատճառով այսօր Մատենադարանում բազմաթիվ գործեր կիսատ են մնացել: Բանուչյանի կալանքը մեծ արձագանք է գտել նաեւ արտերկրում, որտեղ գործող կազմակերպությունները երաշխավորագրեր են ներկայացրել, սակայն վարույթն իրականացնող մարմինը հաշվի չի առել դրանք: Սփյուռքահայ բարերար Գյուլբենկյանների միջոցով Մատենադարանում իրականացվող ծրագիրը նույնպես կիսատ է մնացել: Բանուչյանի կինը` Քնարիկ Բանուչյանը վիրավորված էր դատարանի որոշումից: «Ես չեմ հասկանում, գիտաշխատող մարդը կարո՞ղ է այդքան վտանգավոր լինել», - ասաց նա` շարունակելով. «Ես պնդում եմ, որ զուտ քաղաքական հայացքների համար է եղել իր ձերբակալությունը»:
Zhamanak.com
No comments:
Post a Comment