Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը, նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի պաշտպանի միջնորդությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որի կազմում են եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ա.Ռոստոմյանը, նույն կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Հ.Ե.Սաիյանը, սրտաբանական բաժնի վարիչ Լ.Ե.Աթայանը, սրտաինֆարկտային բաժնի վարիչ Հ.Գ.Հայրապետյանը, գլխավոր էնդոկրինոլոգ Ա.Ա.Մամիկոնյանը, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Ա.Ռ.Նազարյանը, պրոֆեսոր Ռ.Ս.Գաբրիելյանը, թերապիայի ամբիոնի դոցենտ Ա.Յ.Գասպարյանը, բժիշկ Ա.Է.Մարգարյանը արդյունքները: Նշենք նաև, որ թերապիայի ամբիոնի դոցենտ Ա.Յ.Գասպարյանը այն նույն բժիշկն է, որը արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, Արամ Կարապետյանի հրավերով հետազոտել էր վերջինիս:
Համաձայն բժշկական կոնսիլիումի տված եզրակացության, գլխավոր էնդոկրինոլոգ Ա.Ա.Մամիկոնյանը ախտորոշել է շաքարային դիաբետ II տիպ, թեթև աստիճանի: Խորհուրդ է տրվել դիոթերապիա և դիաբետոն MR (30 մգ) 1 հաբ 1 անգամ: «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Ա.Ռ.Նազարյանը ախտորոշել է սուր կորոնար սինդրոմ, զարկերակային հիպերտենզիա, 2-րդ ստադիա, առաջարկվել է կորոնարոանգիոգրաֆիա առանց հետաձգելու: Սրտաբանության ինստիտուտի պրոֆեսոր Ռ.Ս.Գաբրիելյանը ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն, պրոգրեսիվող անկայուն ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարություն ֆունկցիոնալ դաս I, զարկերակային հիպերտենզիա, I ստադիա: Խորհուրդ է տրվել կատարել հոլտեր մոնիտորինգ, սթրես էխոկգ դոբուտամինով, որոնց պատասխաններից հետո կորոշվի կորոնարոանգիոգրաֆիաի հարցը: Ներքին հիվանդությունների N1 ամբիոնի դոցենտ Ա.Յ.Գասպարյանը ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն, պրոգրեսիվող ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարություն ֆունկցիոնալ դաս I, զարկերակային հիպերտենզիա II ստադիա, կրիզային ընթացքով, առաջարկվել է հոլտեր մոնիտորինգ, սթրես էխոկգ: Ա.Յ.Գասպարյանը առաջարկել է նաև կոնսերվատիվ թերապիա, հետազոտություններից հետո կրկնել կոնսուլտացիաները:
Հիշեցնենք նաև, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնում, մայիսի 16-ին ախտորոշվել է` սրտի իշեմիկ հիվանդություն, ստաբիլ ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III-IV, արյան շրջանառության անբավարարություն ֆունկցիոնալ դաս I: Զարկերակային հիպերտենզիա, II ստադիա, հիպերտոնիկ կրիզ: Բժշկական կոնտրոնի կողմից հիվանդին բազմիցս առաջարկվել է կատարել կորոնարոանգիոգրաֆիաի, սակայն վերջինս մինչև այսօր հրաժարվում է:
Մայիսի 21-ի դրությամբ կատարվում է հոլտեր մոնիտորինգ, որի պատասխանից հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից կրկին կառաջարկվի կորոնարոանգիոգրաֆիաի անցկացում, ասված է հաղորդագրության մեջ:
lragir.am
No comments:
Post a Comment