
Քիչ անց Տեր-Պետրոսյանի խնդրանքով նրանք դադարեցրեցին «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Լեւոն, նախագահ» վանկարկումները: «Այնքան ասացիք, որ արդեն հասկացա` նախագահ եմ»,- կատակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հավաքվածները Տեր-Պետրոսյանից պահանջեցին խոսել: Մարդիկ նրան մոտենում էին ու հարցնում, թե ե՞րբ պետք է ազատվեն ներկայիս վարչախմբից: Առաջին նախագահը նրանց այսօր ընդամենն ասաց. «Այսօր Ձեր խոսելու հերթն է: Պետք է պայքարեք, պետք է շատ հոգնեք: Սա իմ խնդիրը չի, իմ անձի խնդիրը չի: Ինչ անում եք, ձեր երեխաների համար եք անում»:
Տեր-Պետրոսյանը թեեւ որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ, սակայն մոտ 1 ժամ տարբեր հարցերի շուրջ զրուցեց իր համակիրների հետ: Հասցրեց զրուցել անազատության մեջ գտնվող Ժիրայր ՍԷֆիլյանի մարտական ընկերների հետ եւ նրան ողջույններ հաղորդել:
Այսօր Սարդարապատում էին նաեւ ընդդիմության մյուս առաջնորդները` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
ՀՀ առաջին նախագահին եւ ընդդիմության մյուս առաջնորդներին հավաքվածները ազգային ազատագրական երգերով ուղեկցեցին մինչեւ նրանց մեքենաները եւ հրաժեշտ տվեցին:
Իսկ մինչ Տեր-Պետրոսյանի ժամանելը «Ամոթ» վանկարկումներով ուղեցում էին Սարդարապատի հուշահամալիրից հեռացող տարբեր պաշտոնյանների: Ի դեպ, այսօր Սարդարապատում բազմաթիվ սփյուռքահայեր կային: «Երբ նայում եմ հավաքվածներին, եւ ուրախանում եմ, եւ տխրում: Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի կհաջողվի երկրում կարգ ու կանոն հաստատել եւ վերջ տալ բռնություններին»,- ասաց սփյուռքահայերից մեկը` չցանկանալով հայտնել իր անունը: Իսկ ֆրանսահայերից մեկը ներկայացավ Հովսեփ Մուսալեռցի անունով եւ ասաց. «Ուրախ եմ, որ ժողովրդին տեսնում եմ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված` ջերմ զրուցելով»:
Այսօր այստեղ տեսա նաեւ Սերժ Սարգսյանին, որը ամենեւին ղեկավարին վայել չպահեց իրեն: Նա նույնիսկ չշփվեց ժողովրդի հետ»: Նրան ամենից շատ զարմացրել էր Ռոբերտ Քոչարյանի արտաքին տեսքը. «Պարոն Քոչարյանը ներկայացել էր սպորտային գլխարկով, որի վրա BMW-ի նշան էր: Ենթադրում եմ, որ Քոչարյանը փողի պետք ունի եւ սկսել է զբաղվել BMW-ի գովազդով: Գիտեմ, որ Հայաստանում երկրի նախագահը շատ գումար չի ստանում, սակայն նա վատ չէր ապրում, եւ սփյուռքի մոտ միշտ էլ հարց էր առաջանում, թե այդքան քիչ գումարով Քոչարյանը ինչպես է կարողանում այդքան լավ ապրել»:
A1+
No comments:
Post a Comment