
«Դատարանը հաշվի չառավ հարցի ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական հիմնավորումները: Դատավարության ընթացքում Արամ Կարապետյանը փորձեց ինքն իրեն պաշտպանել, սակայն առողջական վիճակը թույլ չտվեց: Նրա ճնշումը կայուն 110-160 է , որը շատ վտանգավոր է: Դատավորը նաեւ անտեսեց նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկանքը, որն ապացուցում է, որ հիվանդը սրտի իշեմիկ հիվանդություն ունի: Ապացուցվեց հասարակության մեջ ձեւավորված այն տեսակետը, որ դատախազությունը վերածվել է պատիժ իրականացող մարմնի, ինչ էլ իր կնիքով հաստատեց նաեւ դատարանը»,-դատավարությունից հետո «Ա1+»-ին տեղեկացրեց Արամ Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Դատավարության ավարտից հետո` Արամ Կարապետյանն այսօր բժիշկների ուղեկցությամբ կրկին տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալը առանց բժիշկի ամենօրյա հսկողության ի վիճակի չէ վերադառնալ նույնիսկ քաղաքացիական կյանքին: Հավաքվածներն իրնեց բողոքի ակցիան շարունակեցին նաեւ Արամ Կարապետյանին դատարանից տեղափոխելուց հետո: «Ինչպես կարելի է մարդու կյանքը գերադասել` վրեժ լուծելուց: Քոչարյանը ասում էր, որ ափսոսում է, թե Արամ Կարապետյանը չի մասնակցում ընտրություններին, քանի որ զվարճանալու առիթ կունենա, իսկ հիմա շարունակումէ իր զվարճանքը: Այնքան նենգ են, որ պատրաստ են մարդուն սպանել»,- զայրացած ասում էր դատարանի մոտ հավաքվածներից մեկը:
Այսօր դատարանի մոտ էին նաեւ ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ 10 հացադուլավորները, ովքեր հինգ օր է հացադուլ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ
«Դատավոր Կարախանյանը կատարեց այլոց հրամանը, որպես անկախ դատավոր նա գոյություն չունի: Ինքը կաշառակեր, անդեմ երեւույթ է»,- հայտարարեց Հրաչյա Սարգսյանը: Նա բոլորին երթով առաջնորդեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` հացադուլը շարունակելու այնքան ժամանակ, քանի դեռ Արամ Կարապետյանին ազատ չեն ազատել եւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը չեն կարճել: Իսկ հացադուլին միացած 4 կանայք հայտարարեցին. «Հաշվի առնելով այն փաստը, որ Արամ Կարապետյանը սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին` մենք մեր հացադուլը շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի ազատ չեն արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:
Ի դեպ, Արամ Կարապետյանի դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ բողոքող հացադուլավորներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատացավ, եւ նրան մոտեցան շտապ օգնության աշխատակիցներ:
A1+
No comments:
Post a Comment